Կաթնաշոռով օգտակար և համեղ թխվածքաբլիթ…այնքան պարզ և հեշտ բաղադրատոմս է, որ կցանկանաք ամեն օր պատրաստել

Այս թխվածքաբլիթն անվանում են «Եռանկյուն» կամ «Ծրար»: Սա պատրաստել կարող են բոլորը, քանի որ ամեն ինչ շատ պարզ  և հեշտ է:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 400գ կաթնաշոռ
  • 250գ մարգարին
  • 480գ ալյուր
  • 1թ.գ. փխրեցուցիչ
  • մի պտղունձ աղ
  • շաքարավազ

Похожее изображение

Պատրաստման եղանակ.

Քերիչով անցկացնել մարգարինը, խառնել կաթնաշոռի հետ: Միասեռ զանգված ստանալուց հետո ավելացնել փխրեցուցիչի հետ խառնած ալյուրն ու աղը: Խմոր հունցել: Խմորը պիտի մի քիչ կպչուն լինի, դրա համար ալյուրն ավելացրեք աստիճանաբար:

Գրտնակել խմորը, բաժակով կլորներ կտրել:

Յուրաքանչյուր կլորակը մի կողմով թաթախել շաքարավազի մեջ, ծալել մեջտեղից՝ շաքարավազով հատվածը ներսում թողնելով, ստացված կիսալուսինը կրկին թաթախել շաքարավազի մեջ, ծալել մեջտեղից: Ստացված եռանկյունը վերևի հատվածով թաթախել շաքարավազի մեջ և դնել  ջեռոցի տապակի մեջ, որին նախօրոք ձեթ եք քսել:

Сахарное печенье с творогом

Թխել 20-15 րոպե՝ 180 աստիճանի ներքո, նախօրոք թաքացված ջեռոցում:

Картинки по запросу Печенье из творога

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES