Կաթնաշոռային թխուկներ, որը պատրաստեցի ընդամենը 20 րոպեում և արդեն 1 շաբաթ է ամբողջ ընտանիքով ուտում ենք

Շատ մայրիկներ, ապարդյուն փորձում են համոզել իրենց երեխաներին գոնե մի քիչ տնային կաթնաշոռ ուտել, քանի որ դա այնքան օգտակար է երեխաների համար: Սիրելի տնային տնտեսուհիներ մենք ելքը գտել ենք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կաթնաշոռով քաղցր թխուկներ «Վարդ»:

Ի դեպ, ես այս բաղադրատոմսը գտել եմ մայրիկիս հին տետրում։ Եթե շատ չափաբաժնով ես պատրաստելու, անպայման սառնարանում կպահես։

Բաղադրիչներ

  • 450 գ ալյուր, 250 գ կաթնաշոռ, 100 գ մարգարին,
  • 1/2 բաժակ շաքարավազ, 1/4 թ․ գ սոդա, 1 գ վանիլին,
  • 1/2 թ․ գ աղ, 2 ձվի դեղնուց

Պատրաստման եղանակը

1․ Խառնիր շատ պինդ կաթնաշոռը, հալած մարգարինը, շաքարավազը, վանիլը, աղը և ձվի դեղնուցները

2․ Քիչ-քիչ ավելացրու մաղած ալյուրը սոդայի հետ և խառնելով, ստացիր փափուկ խմոր։ Հնարավր է ալյուր մի փոքր շատ պետք լինի, դա կախված է նրանից, թե կաթնաշոռը որքան թույլ է

3․ Գրտնակեք խմորը 2-3 միլիմետր հաստությամբ և բաժակով շրջանակներ կտրեք։ 3-4 շրջան արեք և փաթաթեք այնպես, որ վարդի տեսք ստանա

4․ Ռուլետը երկու մասի բաժանիր։ Արդյունքում երկու վարդ է ստացվում։

Երբ վարդերը պատրաստ լինեն, դրանք դիր ջեռոցը, որ թխվեն, պարտադիր տակը է պետք դնել: Թխիր 120 աստիճան ջերմաստիճանով 20-30 րոպե։

Մատուցելիս վրան շաքարի փոշի ավելացրու։ Բարի թեյախմություն։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES