Ռուսական ծագման համեմունք, որը միշտ ընդունելի է եղել։ Այն իր մեջ պարունակում է շատ ֆիտոնցիդներ, դա է պատճառը, որ նույն արդյունավետությունն ունի, ինչ սոխը, սխտորը և չիլի պղպեղը։ Դրա բաղադրության մեջ առկա կենսաբանական նյութերը բարձրացնում են իմունիտետը և օրգանիզմին ուժ են հաղորդում՝ տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու համար՝ սկսած սովորական մրսածություն, մինչև ամենածանր։ Նոր քերած ծովաբողկի արմատներում ավելի շատ Վիտամին C կա, քան լիմոնում
Ծովաբողկի օգնությամբ նույնիսկ նիհարում են, այն մթերք է, որը մարսելու համար ավելի շատ կալորիա է պահանջվում, քան այն պարունակում է— Եթե քեզ դուր չի գալիս այս մթերքը, ապա մի քանի տարբերակ կառջարկենք՝ ով պեքա լավ չեմ ասում։ Աշունն ամենահարմար ժամանակն է դրա մշակման համար։
Ծովաբողկի առողջարար հատկությունները
- Կարգավորում է մարսողական համակարգը և խթանում ստամոքսահյութի արտազատմանը, Պաշտպանում է վիրուսներից, հատկապես աշուն-ձմեռ ժամանակահատվածում
- Օգնում է ազատվել մարմնի թարախակալումից, ավելորդ ջուրը դուրս է հանում օրգանիզմից, Արագացնում է նյութափոխանակությունը
- Պաշտպանում է երիկամների և լյարդի հիվանդություններից, Կարգավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը՝ ինչպես դիաբետում նշված է
- Բուժում է ցիստիտը , ռևմատիզմը, Ախորժակը կարգավորում է, Պաշտպանում է բերանի խոռոչի բորբոքումներից
- Օրգանիզմից հեռացնում է ճիճուները, Գինովցած վիճակից դուրս գալու համար՝ 1 ճ/ գ ծովաբողկն անհրաժեշտ է խառնել կես բաժակ ջրում և խմել։
Սա դեռ մի մասն էր օգտակար հատկությունների։ Ծովաբողկի օգտագործման հակաբակտերիալ էֆֆեկտը պարզապես անհավանական է։ Եթե ավելի հաճախակի օգտագործենք այս համեմունքը, մեր օրգանիզմն ավելի պինդ կլինի։ Իզուր չէ, որ Պյոտր 1-ը մի օր հատուկ հրաման արձակեց․ բոլոր բակերում պարտադիր պահվում էր ծովաբողկով սպիրտային թուրմ, որը բաժանում էին ցրտին ծանր աշխատանք կատարող բանվորներին։
Սա առողջության պահպանման և ուժերի վերականգնման լավագույն միջոցն էր համարվում։ Միայն թե, այն պետք է թարմ լիներ, որպեսզի դրական ազդեցություն ունենար։ Ծովաբողկին բանկաներ չեն սազում։Քերիչով քերած ծովաբողկի արմատ, ահա, թե որն էր իսկական դեղամիջոցը։
Թթվասերով և ծովաբողկով սոուս
Բաղադրիչներ
- 3 ճ/գ քերած ծովաբողկ, 1 խաշած ձու
- 1 բաժակ թթվասեր, Քացախ
- Աղ, Կանաչիներ
Պատրաստման եղանակը
1․ Քերիչով անցկացրու խաշած ձուն և խառնիր թթվասերով
2․ Ավելացրու ծովաբողկ, աղ, մի փոքր քացախ, մաղադանոս։ Ըստ ցանկության կարելի է ավելացնել կորիանդր, աղացած սև բիբար։ Քացախի փոխարեն կարելի է լիմոն օգտագործել։
Որպես կանոն, ծովաբողկը համադրելի է մսի կամ ձկան հետ։ Բացահայտելվ, թե որքան օգտակար է առողջության համար, ավելի հաճախ ես ցանկանում օգտագործել։ Թարմ արմատը շատ երար է պահպանվում, եթե ճիշտ վարվենք։ Տեղավորում ենք մաքուր արմատները փայտե տուփի մեջ և ավազով պատում այն։ Ողջ ձմեռ դու կունենաս համեղ համեմունք, միաժամանակ պաշտպանված կլինես վիրուսներից։ Եթե արկղը շատ է թվում, կարող ես պարզապես աղալ այն՝ փոշու վերածել։ Հարմարավետ օգնություն՝ քո առողջությանը։
Պատմիր ընկերներիդ այս սուր հոտով համեմունքի մասին, ծովաբողկը ոչ միայն համեղ է, այլ նաև օգտակար։
Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»-ը