Խոյին հաջողություն է բերում ոսկին, Ցուլերին՝ ալյումինը, իմացեք ձեր մետաղ-թալիսմանը

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր մետաղ-թալիսմանը, որի միջոցով  կարող է ուժեղացնել իր էներգետիկան: Մետաղ-թալիսմանները հաջողություն են բերում, պաշտպանում են  վտանգից, և այլն:

Խոյի մետաղը ոսկին է: Կրակի տարերքը և ոսկին հոյակապ միություն են կազմում, ինչը Խոյի համար շատ լավ է:

Ցուլերի համար հաջողակ է ալյումինը, որը Ցուլերին օգնում է ոչնչից չվախենալ այս կյանքում:

Երկվորյակների մետաղը արծաթն է: Այս մետաղը փրկում է անիմաստ ռիսկերից և հապճեպ արարքներից:

Խեցգետինների համար լավագույն մետաղը տիտանն է: Հարմար կարող է լինել նաև արծաթը, բայց համեմատ տիտանի, այն թույլ է այս նշանի համար:

Առյուծները սիրում են ոսկի և այդ սերը փոխադարձ է: Այս նշանի ներկայացուցիչներին ոսկին շատ հաջողակ է, պաշտպանում է նրանց վտանգներից և բարձրացնում է նրանց տրամադրությունը,  կենսական ուժեր է հաղորդում:

Կույսերի համար հաջողակ են անագը, պղինձը, ալյումինը, ոսկին: Դրանք օգնում են Կույսին գտնել հավասարակշռություն զգացմունքների և տրամաբանության միջև:

Կշեռքների մետաղ-թալիսմանը բրոնզն է: Այն  ամրություն, կայունություն է հաղորդում Կշեռքներին:

Կարիճների համար հաջողակ է երկաթը և երկաթի համաձուլվածքները

Աղեղնավորի մետաղը արծաթն է, այն Աղեղնավորները, որոնք արծաթ են կրում, սովորաբար ավելի հաջողակ են:

Այծեղջյուրի հովանավոր մետաղը պլատինն է: Այն նրանպաշտպանում է վտանգներից և ավելացնում է իմաստությունը:

Ջրհոսի համար հաջողակ են ոսկին և պղինձը: Պղնձյա թալիսմանները և ոսկյա զարդերը շատ լավ պահապանում են Ջրհոսներին:

Ձկների մետաղը արծաթն է, որը պահպանում է նրանց դժբախտությունից և հաջողակ է դարձնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES