Խնձորով և մեղրով կարկանդակ, որը շատ արագ է պատրաստվում և երբեք չի հոգնեցնում

Խնձորով և մեղրով կարկանդակ

Իմ ընտանիքի բոլոր անդամները քաղցրակեր են, և ամենամեծ ուրախությունը տնական կարկանդակներն են։ Ես փորձում եմ միշտ զարմացնել նրանց, փնտրում եմ նոր բաղադրատոմսեր, բայց ամենաշատը նրանք սիրում են իմ մշտական կարկանդակը։ Տանն այն անվանում ենք ամենօրյա, քանի որ ամեն անգամ, երբ ինչ-որ քաղցրեղեն ենք ուզում,ես սա եմ պատրաստում։

Այս կարկանդակը շատ արագ է պատրաստվում և երբեք չի հոգնեցնում։

Ինչպես պատրաստել խնձորով կարկանդակ

Բաղադրիչներ

  • 500 գ խնձոր, 250 գ ալյուր, 150 գ կարագ
  • 3 ճ․գ մեղր, 1 բաժակ շաքարավազ
  • 3 ձու, 1 տուփ փխրեցուցիչ
  • 1 տուփ վանիլին, 0,5 թ․գ աղ

Պատրաստման եղանակը

Նախ պատրաստում ենք խնձորները․ մանր կտրատիր, վրան լիմոնի հյութ ճզմիր, որպեսզի գույնը չմգանա և մի որոշ ժամանակ թող այդպես մնա։

Հիմա պատրաստում ենք խմորը։ Ձուն շաքարավազով այնքան հարիր, մինչև ստացվի պինդ, սպիտակ զանգված, ավելացրու հալած կարագ, վանիլին և աղ։ Այնքան հարիր, մինչև միասեռ զանգված ստացվի։Ավելացրու փխրեցուցիչ։

Ավելացրու մեղր, խառնիր և սկսիր քիչ-քիչ ավելացնել ալյուրը։ Խմորը պետք է ստացվի ոչ թույլ ոչ շատ պինդ։ Վերջում խմորին ավելացրու խնձորները և խառնիր։

Խմորը լցրու կարագով պատված տարայի մեջ և դիր ջեռոցը՝ 200 աստիճանի տակ, փող եփվի 35-40 րոպե։

Կարկանդակները պատրաստ են։ Երեսը խրթխրթան է, իսկ միջուկը փափուկ։

Այս տարի խնձորները շատ-շատ են, այսինքն անդադար կարող ենք պատրաստել այս կարկանդակները:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES