Մեզանից յուրաքանչյուրը հաստատ նկատած կլինի մրգերի պիտակները: Ոմանք նույնիսկ դրանք հավաքում էին մանկության տարիներին: Բայց քչերը գիտեն, որ այդ կպչուն պիտակները պարզապես գովազդի տարր չեն: Լոգոյից զատ, նրանք նաև ունեն մի փոքր ծածկագիր, որը պարունակում է տեղեկատվություն, և չափազանց կարևոր է գնորդների համար:
Քառանիշ կոդ՝ 3-ով կամ 4-ով սկսվող
Սա նշանակում է, որ մրգերն աճեցվել են ինտենսիվ սկզբունքով։ Այսինքն՝ պարարտանյութերի և այլ թունաքիմիկատների առավելագույն ներմուծմամբ:
Հինգ նիշանոց կոդ՝ 9-ով սկսվող
Սա լավ նշան է, ինչը ցույց է տալիս, որ պտուղները աճեցվել են ավանդական տեխնոլոգիաներով։ Նման պտուղները համարվում են օրգանական:
Հինգ նիշանոց կոդ՝ 8-ով սկսվող
Սա բույսերի նշան է, որոնք գենետիկորեն ձևափոխված են: Ուսումնասիրությունները հաստատել են, որ առավել հաճախ ԳՄՕ կարելի է անվանել մրգեր, ինչպիսիք են սեխը, բանանը և պապայան:
Զգուշացեք խանութներում մրգեր ընտրելիս: Ավելի լավ է սպասեք ձեր սիրելի մրգի սեզոնին, որպեսզի իսկապես որակյալ միրգ գնեք։
Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»-ը