Իսկական տնական աջիկա… առանց քացախի ու շաքարավազի, բնական ու համեղ

Տնական աջիկա ուտելը իսկական վայելք է… Խիտ, ախորժելի ու կարևորը՝ բնական, առանց ավելորդ հավելումների, կծու, հագեցած համով, որից հնարավոր չէ հրաժարվել: 

Раскрываем секрет одесской аджики без сахара и уксуса. Люблю эту аджику, ем столовой ложкой.

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • լոլիկ՝ 1կգ
  • բուլղարական պղպեղ՝ 1կգ
  • սոխ՝ 1 հատ
  • գազար՝ 2 հատ միջին
  • խնձոր՝ 1 հատ
  • կծու պղպեղ՝ 3 հատ
  • սխտոր՝ 1 գլուխ
  • աղ՝ ըստ ճաշակի

Как варить аджику

Պատրաստման եղանակ.

Բուլղարական պղպեղը, խնձորը, սոխը, առանց կեղևի աղալ, գազարը անցկացնել մանր քերիչով, մանր կտրատել սխտորն ու կծու պղպեղը: Ամբողջ նախապատրաստած բանջարեղենը՝ բացի կծու պղպեղից ու սխտորից, լցնել խորը կթսայի մեջ մեջ, դնել կրակին, խառնել: Ավելացնել աղը: Սպասել, մինչ կհասնի եռման աստիճանի, այնուհետև թուլացնել կրակը: Եռալու պահից սկսած եփել ուղիղ կես ժամ:

Ավելացնել սխտորն ու կծու պղպեղը: Խառնել ու եփել ևս 15 րոպե:

Աջիկան տաք վիճակում լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել ու դնել շուռ տված վիճակում: Փաթաթել ծածկոցով ու թողնել, մինչ դրանք կսառեն:

Պահել խորդանոցում:

7 проверенных рецептов аджики на зиму из Абхазии, Киева и со всей России

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES