Կարծում եմ՝ բոլորին հայտնի է այս միայնակ տան նկարը, բայց քչերը գիտեն՝ որտեղ է այն գտնվում և ինչ պատմություն ունի։
Այսօր մի քանի հետաքրքիր փաստ կպատմենք այս ամենամիայնակ և ամենահայտնի տան մասին։
Այն գտնվում է Իսլանդիայի հարավում՝ Էլիդե կղզում։պատմության ընթացքում այս կղզում ապրել է ընդամենը հինգ ընտանիք, ովքեր ցանկանում էին երկրագնդի վրա իրենց փոքրիկ աշխարհը ստեղծել․ ձուկ բռնել, անասնապահությամբ զբաղվել․․․ բայց պատմությունը ցույց տվեց, որ կղզին կյանքում պետք չի գալիս։ Ձուկ բռնելն ավելի հարմար է մայրցամաքի վրա, ինչպես նաև անանսնապահությունը և այգիներ մշակելը։
Բայց 1950-ականներին պարզվեց, որ կղզին հիանալի վայր է որսորդության համար։ Այդ ժամանակ որսորդների Ասոցիացիան որոշեց կղզու վրա որսորդական տուն կառուցել․․․հենց այս տունը։
Այժմ կղզին պատկանում է որսորդների միությանը, իսկ տունը վարձով են տրամադրում նրանց, ովքեր համարձակվում են հանգստանալ միայնակ կղզում։
Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»-ը