«Իջնելուց էլ 50 դրամ տվեցի, ասեցի, էս ա ձեր ծառայության գինը»․ Հերթական սկանդալային դեպքը ծխախոտը չհանգցնող վարորդի մասնակցությամբ

Ակտիվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««57 համարի մարշուտկա (ավտոն համարներով նկարի մեջինն ա), ծխող վարորդ, ես․

-Որ խնդրեմ, կհանգցնե՞ք սիգարետը
-Հիմա չէ

-Բա ե՞րբ
-․․․․․․․,- ֆռում ա նողկանքով ու ատելությամբ նայում ա ինձ, բան չի ասում։

– Տեղյակ ե՞ք, որ հանրային տրանսպորտում ծխելն արգելված ա։
-Ու՞մ ա արգելված։

-Բոլորին
-Ինձ ոչ մեկ չի կարա բան արգելի, ես ինչ կուզեմ կանեմ

-Ախր հանգիստ խնդրեցի չէ՞, ինչի՞ եք բարդացնում ամեն ինչ ու խնդիրներ ստեղծում

-Ու՞մ համար
-Ձեր

-Տո դու ո՞վ ես, ի՞նչ կարաս անես, հըլը իջի մեքենայից

-Չեմ իջնում, Դուք չեք կարա ինձ իջացնեք ու զանգելու եմ համապատասխան բաժին, բողոքեմ, որ ծխում եք։

Ու ըտեղ, ուշադրություն, խառնվում են մի խումբ կանայք, որոնց ամբողջ կյանքում երևի ասել են, որ իրենք ոչնչություն են, որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, մենակ տղամարդու կցորդ են, որևէ իրավունք չունեն ու պիտի տղամարդուն մենակ ծառայեն, էն տեսակն ա, որ մոլախոտի նման օգուտ չի տալիս, մյուսների աճին էլ փորձում ա խանգարել։

– Հա լավ, ինչ մի պատմություն ես սարքել, թող մի հատ էլ ծխի, քեզ ինչ։

Գործ տվող եք սաղդ։ Մարդն ամբողջ օրը էս քանդած ավտոն ա քշում։ Ես․

– Դե եկեք պահանջենք, որ նորմալ ավտոբուսներ բերեն, նորմալ պայմաններ ապահովեն։

Չեն ընկալում, իրանց են ճղում, նույն էն վիդեոյի նման, էլ գործ տվող, էլ անամոթ, ինչ ասես չասեցին, մեկն էլ երկու անգամ սպառնաց հեռախոսը տալ գլխիս։ Անգամ ասում ա․

-Վայ, էս վարորդից շատ ներվայնացա, մարդուն չեն էլ թողնում ծխի մի հատ։

Ու ինչ մարդու իրավունք, ինչ մաքուր օդ, ինչ անվտանգություն, ինչ օրենք, մարդիկ սուտի «պանյատներով» են առաջնորդվում ու քեզ էլ փորձում պարտադրել։ Ու սրանց խոսալուց էս վարորդն ավելի ա ոգևորվում։

Ովքեր էլ հնարավոր է` իմ հետ համամիտ էին, իհարկե, ձայն չհանեցին։

Հենց մարշուտկայի մեջից զանգել եմ «Երևանտրանս», բողոքս գրանցել են։ Որ տեսավ զանգում եմ, թե բա ես էլ կասեմ, որ չեմ ծխել, սիգարետն էլ գցել էր, կնիկներն էլ ասեցին, որ կհաստատեն, որ չի ծխել ու ես շառ եմ անում։

Իջնելուց էլ 50 դրամ տվեցի, ասեցի, էս ա ձեր ծառայության գինը։

էս վիճակը լուծում կստանա՞ մի օր, ինչքա՞ն կարելի ա հանդուրժել, ինչի՞ պետական կառույցները չեն կատարում իրենց գործառույթները, ինչի՞ քաղաքացիներն ամեն անգամ պիտի անցնեն էս ամեն ինչի միջով։

P.S. Ու սենց դեպքերը մենակ իմ հետ չեն լինում, ուղղակի ես օրական 4-ից ավել անգամ տրանսպորտ եմ նստում ու միշտ խնդրում եմ հանգցնել սիգարետը, 90%-ը հանգիստ հանգցնում ա, բայց հանդիպում են նաև սենցները, քանի որ տրանսպորտում ծխելը համատարած երևույթ ա ու սրանց նմաններն էլ քիչ չեն ղեկին, ու ժամանակ առ ժամանակ հանդիպում են նման ոչ ադեկվատները, որոնց էդքան մարդկային կյանքեր են վստահված»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES