Քիմ Քարդաշյանին գիտեն գրեթե բոլոր: Աշխարհում ամենաճանաչված, ամենասկանդալային ու վառ կնոջ մասին ներկայացնում ենք փաստեր, որոնք այդքան էլ հայտնի չեն հանրությանը:
Քիմը մանկության տարիներին ցանկանում էր ուսուցչուհի դառնալ,- այս մասին գրում է Armdaily-ն:
Երկար ժամանակ հետապնդվում էր Մարկ անունով տղայի կողմից, ով հաճախ էր հայտնվում «Ցանկանում եմ ունենալ Քիմի տաղանդը՝ լինել անտաղանդ և աշխատել միլիոններ» շապիկով։
Քիմի կուռքը Ջենիֆեր Լոպեսն է: Նա խոստովանել է, որ բոլորը գիտեն Լոպեսի հանդեպ իր մեծ սիրո մասին: Քիմի կարծիքով Ջենիֆերը միշտ անթերի տեսք ունի:
Երբ Քիմ Քարդաշյանին հարցրել էին, թե ում հետ կցանկանար անմարդաբնակ կզղում հայտնվել, նա տվել է Ջորջ Քլունիի անունը:
Նա ստանում է 10.000 դոլլար Թվիթթերում որևէ հայտնի ապրանքանիշի անուն հիշատակելու համար։
Քարդաշյանը տառապում է Obsessive–compulsive disorder կոչվող հիվանդությամբ, որով տառապող մարդիկ հաճախ ունենում են խանգարող, վախեցնող մտքեր:
Մինչ հայտնի դառնալը աշխատել է տարբեր շոուներում որպես ոճաբան։ Համագործակցել է Նիկոլ Ռիչիի և Սինդի Կռոուֆորդի հետ։
Քիմ Քարդաշյանի ամենասիրելի ֆիլմերից մեկը «Հուշատետր» ֆիլմն է:
Առաջին անգամ աստղն ամուսնացել է 19 տարեկանում՝ պրոդյուսեր Դեմոն Թոմասի հետ:
Քիմ Քարդաշյանը նախընտրում է օգտագործել ֆանք ոճի եղունգի լաքեր: