Ինչքան լնգուլավազ կա, դուրս է եկել ծակերից և ամեն մի նոր` քրեական գործով կալանավորվածի հայտարարում է քաղբանտարկյալ

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երևի շուտով դառնանք մեկ շնչին բաժին ընկնող «քաղբանտարկյալների» թվով աշխարհի համար առաջին երկիրը։

Ինչքան լնգուլավազ կա, դուրս է եկել ծակերից և ամեն մի նոր` քրեական գործով կալանավորվածի հայտարարում է քաղբանտարկյալ։

Ընդ որում, դա փրփրաբերան անում են ոչ միայն ռոբասերժական ռեժիմների կարկառուն /կռկռան/ ներկայացուցիչները, վախենալով ճաղերի հետևում հայտնվելու տխրագույն ապագայից, այլև նախկինների օրոք քաղաքական գործունեության հետ ոչ մի կապ չունեցող, բայց նրանց հովանուց օգտված, նրանց լափատաշտի թերմացքներով կերակրված և այդ թերմացքից զրկված ու իրենց մուրացիկ անցյալը վերադարձնել ցանկացող ընկեցիկները։

Ասածիս վառ օրինակն է ադեկվադավետօական խառնիճաղանջ խաժամուժը։

Այս անցեղ, անհայրենիք խառնամբոխի լակոտ-լուկուտները, որ քաղքականությունից այնքան են գլուխ հանում, ինչքան իրենց հոգևոր հայրեր ռոբիկն ու սերժիկը` չինական հիերոգլիֆներից, թանի ճանճի պես մեջ են ընկել ու իրենց միաբջիջ հալով ուզում են մի ամբողջ ժողովրդի համոզել, թե իրենց պաշտպանյալները քաղաքական հետապնդման զոհեր են։

Չգիտեմ, ով` ինչպես, իսկ ես մտածում, ավելին` համոզված եմ, որ սրանք, լավ գիտակցելով իրենց ավելորդությունը, անպետք լինելն ու տեղ չունենալը ապագայի Հայաստանում, այդպիսով այսօրվանից փորձում են իրենցից կերտել քաղհալածյալի կերպար, արտասահմանում ապաստան գտնելու հույսով։

Այս էժանագին ժուլիկները այնքան տհաս են, որ չեն էլ հասկանում` իրենց նման ողորմելիներին քաղաքական ապաստան կարող են տալ միայն Թուրքիան և Ադրբեջանը և ոչ երբեք որևէ նորմալ, ժողովրդավար երկիր։

Նրանց պետք չեն սեփական երկիրը հանիրավի փնովող, սեփական ժողովրդին ու պետությանը վարկաբեկող սրիկաներ։

Հայրենիքին դավաճանողը այլ պետությանն էլ կդավաճանի։ Խելք հավաքեք, ձայներդ կտրեք ու վեր ընԳեք տեղներդ…»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES