Հագուստի վրա հայտնված լաքաները բավականին սովորական երևույթ են: Ի՞նչ անել, եթե սովորական լվանալու միջոցով դրանք չեն մաքրվում: Ահա հարցի լավագույն լուծումը:
Անհրաժեշտ է.
- 1 բաժակ տաք ջուր
- 0.5 բաժակ սոդա
- 0.5 բաժակ ջրածնի պերօքսիդ
Ինչ է պետք անել.
- Ջրին ավելացնել սոդան և խառնել, մինչ այն կլուծվի:
- Ավելացնել ջրածնի պերօքսիդը:
- Ընդհանուր լուծույթը լցնել շշի մեջ:
- Լաքահանիչը պատրաստ է, այն կարելի է օգտագործել ինչպես գունավոր, այդպես էլ սպիտակ գործվածքներ լվանալու համար:
Ինչպես կիրառել.
- Լաքահանիչը քսել լաքային և թողնել 30 րոպե:
- Եթե լաքան դեռ մնացել է, ապա ավելացնել միջոցը և թողնել ևս 30 րոպե:
- Դրանից հետո լվանալ սովորական ռեժիմով:
- Եթե լաքաները հին են, ապա թողեք լաքահանիչի մեջ ամբողջ գիշեր:
Բաց գույնի հագուստի վրա լաքահանիչը կարելի է միանգամից օգտագործել, սակայն եթե իրերը գունավոր են, սկզբում փորձեք աննկատ հատվածում: