Սերուցքային սուսով սունկ
Սունկը յուրահատուկ մթերք է, և եթե այն ճիշտ պատրաստեք, վերերկրային հաճույք կզգաք։Սերուցքային սոուսը՝ կծու սխտորով և ուրցով, հիանալի լրացում է սունկի համար։Դուք չեք սխալվի, եթե ընտրեք այս տարբերակը ճաշի կամ հյուրերի համար։
Շնորհիվ նրա, որ այս ուտեստի համար սունկը պետք չէ կտրատել, մանրացնել և այլ մանիպուլիացիաների ենթարկել, այն պահպանում է իր իրական համն ու նույնիսկ բարելավում այն։ Պատրաստման ընթացքում այն ներծծվում է սոուսի բույրով և համով, դառնում ավելի հյութալի, փափուկ և համեղ։
Բաղադրիչներ
- Սունկ շամպինիոն 200 գ․, Զեյթունի ձեթ 1 ճ/գ,
- Ուրց 1-2 հատ, Աղ ըստ ճաշակի, պանիր 70 գ․,
- կարագ 2 ճ/գ, սխտոր 2 պճեղ,
- սերուցք 1 բաժակ, սև պղպեղ(աղացած) ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Տաքացնում ենք սերուցքը, ավելացնում ենք ճզմած սխտորն ու ուրցի տերևները։Եփում ենք մոտ 5 րոպե՝ անընդհատ խառնելով, որպեսզի չեռացնենք։
Լվացնում ենք սունկը, չորացնում թղթե սրբիչով։Այնուհետև դնում ենք տարայի մեջ, ավելացնում աղը, պղպեղն ու կարագ և մի փոքր զեյթունի ձեթ։
Սոուսը լցնում ենք շամպինյոնի վրա, հետո մոտ 30 րոպե այն եփում 180 աստիճանի տակ՝ ջեռոցում։Այնուհետև հանում ենք տարան, ավելացնում ենք քերած պանիր և ևս 5 րոպե եփում ջեռոցում։Եթե պանիր չեք սիրում, կարող եք չավելացնել , այն դեռ համեղ կլինի։
Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»-ը