Ինչպես պատրաստել հավի կրծքամիս՝ երեխաների և ամուսնու ընդմիջմանը բուտերբրոտներ պատրաստելու համար…

Հավի ֆիլեն կաթով

Մենք ձեզ հետ կկսիվենք՝ ինչպես պատրաստել արագ և համեղ ուտեղ հավի կրծքամսիվ։ Ընդամենը մեկ րոպե, կտեղադրենք միսը գազօջախին, հետո արդեն ինքն իրեն կեփվի։ Այն հարմար է ցանկացած տնային տնտեսուհու համար։

Հավի ֆիլեն շատ փափուկ և հյութեղ է ստացվում։ Որպես դիետիկ մթերք, այն կարելի է ամբողջ օրվա ընթացքում ուտել։

Բաղադրիչները

  • Հավի կրծքամիս 500 գ, Կաթ 500մլ,
  • Համեմունք մսի համար 2 թ/գ, Աղ 0,5 թ/գ,
  • Սխտոր 2 պճեղ, Աղացած սև բիբար ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1․ Մաքրեք հավի կրծքամիսը, առանձնացրեք ոսկորը և յուղը։

2․ Ավելացրեք համեմունքը, մանր կտրատած սխտորը, աղը և բիբարը։ Ցանկացած համեմունք կարող եք ընտրել, կարող եք և չավելացնել, եթե երեխաների համար է։

3․ Ստացված խառնուրդը քսեք հավի մսի վրա։ Ծածկեք և մեկ ժամ թողեք սենյակային ջերմաստիճանում։

4․ Հաստ պատերով կաթսայի մեջ լցրեք կաթ և եռացրեք։

5. Մարինացված ֆիլեն դրեք եռացրած կաթի մեջ, բերանը փակեք և թողեք։ Թողեք երկու ժամ կամ մինչև ամբողջովին կսառչի։ Երկու ժամ անց պատրաստ է։

Այս միսը շատ հարմար է աղցանների և բուտերբրոտների համար։Իսկ կաթով կարելի է պատրաստել սոուս։ Կարող եք փորձել ավելացնել նաևհամեմունքներ և հիանալի ուտեստ կստանաք:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES