Ինչպես պատրաստել ավելի համեղ սուրճ, քան սրճարաններում են մատուցում

Ինչպես պատրաստել սուրճ

Ցավոք, ոչ բոլոր սրճեփ ունեցողներն են կարողանում համեղ սուրճ պատրաստել։ Զարմանալի չէ, քանի որ նման բուրումնավետ ըպելիքի պատրաստումն իսկական արվեստ է, և որպեսզի լավ ստացվի, մի քանի նրբություններ պետք է հաշվի առնել։

Ինչպես սրճեփում սուրճ պատրաստել

1․ Պարտադիր մաքուր ջրով է պետք պատրաստել։

2․ Դանդաղ կրակի վրա պատրաստել, արագությունն այս գործում ձեզ չի օգնի

3․ Որպեսզի սուրճը ստացվի մաքսիմալ բուրումնավետ, օգտագործեք նեղ բերանով սրճեփ

4․ Ավելացրեք 2-3 հատիկ աղ, այն ուժեղացնում է բույրը

5․ Եթե սիրում եք քաղցր սուրճ, ապա ավելի լավ է օգտագործեք ոչ թե սպիտակ, այլ մուգ շաքարավազ։

6․ Հետևեք, որպեսզի սուրճը շատ չեռա։ հենց տեսնեք, որ սկսում է բարձրանալ, միանգամից վերցրեք սրճեփը գազօջախից։ Դա կրկնեք 3 անգամ։

7․ Թողեք մի փոքր սառչի, սպասեք 30 վայրկյան, այնուհետև լցրեք սուրճը բաժակի մեջ։

Այստեղ կարևոր է նաև սուրճի որակը,լուծվողն այս դեպքում հարմար չի լինի։ Գնեք հատիկավոր սուրճ և պատրաստելուց անմիջապես առաջ աղացեք։  Մի վախեցեք նոր համեր փորձելուց։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES