Ինչպես կեֆիրից կաթնաշոռ պատրաստել՝ սառցարան դնելով

Ոչ բոլորն են կարողանում համեղ կաթնաշոռ գնել շուկայից կամ խանութներից։ Արտադրողները երբեմն հավելումներ են ավելացնում, որպեսզի պահպանման ժամկետը երկարեցնեն, իսկ կաթնամթերքի բաժնի աշխատակիցները վստահություն չեն ներշնչում։

Որպեսզի չհրաժարվեն այս օգտակար մթերքից, շատ տնային տնտեսուհիներ այն պատրաստում են տանը։Գործընթացը երկար ու ձանձրալի է, բայց մեկ այլ միջոց ևս կա։

Ինչպե՞ս պատրաստել կաթնաշոռ կեֆիրով

Քեզ կներկայացնենք՝ ինչպես պատրաստել կաթնաշոռ տանը։ Պատրաստման գործընթացը մոտավորապես 5 րոպե է տևում։

Կաթնաշոռը ստացվում է փափուկ, թթու չէ և հարմար է ամեն ինչի համար։ 1 լիտր 3,2% խտության կեֆիրից ստացվում է մինչև 350 գրամ կաթնաշոռ, իսկ ֆերմենտացված կաթից՝ ավելի շատ։

Կաթնաշոռի պատրաստման համար քեզ անհրաժեշտ է կեֆիր, այն պետք է լավը լինի, մի խնայիր, ուշադիր եղիր ժամկետին՝  պահպանման ժամլետը պետք է լինի 5 օրից ոչ ավել։

Մեկ գիշեր կեֆիրը թող սառցարանում, առավոտյան հանիր, թող մի փոքր հալվի։

Սառած զանգվածը մի քանի սալիկների բաժանիր, դիր շղարշե կտորի մեջ և կախիր լվացարանի մոտ։ Կաթնաշոռը պատրաստ է, եթե դադարել է կաթալ։

Կաթնաշոռային մածուկ բուտերբրոտների համար

Բաղադրիչներ

  • 300 գ կաթնաշոռ, Թարմ սամիթ,
  • Կես բուլղարական պղպեղ,
  • Աղ, բիբար՝ ըստ ճաշակի, 2 պճեղ սխտոր

Մանր կտրատիր բուլղարական բիբարն ու կանաչին։ Ճզմիր սխտորը։ Այդ ամենը խառնիր կաթնաշոռին և աղ ավելացրու։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES