Ինչպես կարտոֆիլի մեջ վարդ աճեցնել. ամեն ինչ շատ պարզ է ու կստացվի հենց առաջին անգամից

Վարդն ունիվերսալ նվեր է ցանկացած տոնի ժամանակ: տղամարդիկ մեծ գումարներ են ծախսում իրենց կանանց երջանկացնելու համար, բայց, ցավոք, կտրած ծաղիկը հավերժ չի ապրում: Այս հրաշալի միջոցի շնորհիվ, դուք ոչ միայն գումար կխնայեք, այլև ձեր սիրելիներին կնվիրեք հավերժական վարդ:

Անհրաժեշտ է՝

  • վարդ, կարտոֆիլ
  • գայլիկոնիչ, զամբյուղ
  • հող, պլաստիկ շիշ

Վերցրեք վարդը, որ ցանկանում եք տնկել: Պոկեք տերևները, կտրեք ծաղկակոկոնը ներքևից, մոտավորաապես երեք սմ:

Վերցրեք կարտոֆիլը, փորեք այն այնքան, որ վարտը մտնի դրա մեջ: Փոսիկը չպետք է մեծ լինի, որ վարդը ուղիղ կանգնի:

Տարայի մեջ հող լցրեք՝ 5 սմ բարձրությամբ և խիտ: Կարտոֆիլը և վարդը տեղափոխեք հողի մեջ և լցրեք տարան:

Կտրեք շշի ներքևի մասը, իսկ վերևի հատվածով ծածկեք վարդը: Այդպես ջերմոցային էֆֆեկտ կստանաք: Որպեսզի հենց վարդի վրա ջուր չլինի, շշի կողքերը ջրեք:

Հուսանք, ամեն բան ճիշտ է ստացվել և դուք կունենաք հավերժական վարդ: Առաջին ծիլերը պետք է շատ արագ դուրս գան:

Սա կարող եք փորձել վարդի ցանկացած տեսակի դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES