Հելոուին (անգլ.՝ Halloween), ժամանակակից համաշխարհային տոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են:
Տոնում են հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինը ավանդաբար տոնում են եվրոպական և ամերիկյան երկրներում, սակայն պաշտոնապես հանգստյան օր չի համարվում:
20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի հետևանքով Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում։
Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում, որոնք ունեն սերտ մշակութային կապեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, մի շարք կղզային երկրներում, վերջերս Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում։
Եվ ահա յասօր Երևանի փողոցներում եվ նշվել է Հելոուինը։
Լուսանկարները՝ Photolure-ի։