Ինչպե՞ս վերացնել ատամի վզիկի շերտի մերկացումն առանց ատամը կորցնելու. ահա 5 արդյունավետ միջոց, որ կօգնի Ձեզ

Ատամի վզիկի և արմատի շերտի մերկացումը տհաճ և ցավոտ է։ Այն ոչ միայն ցավոտ է, այլև կարող է հանգեցնել նրան, որ լնդերի և ատամների միջև հեռավորություն առաջանա, ինչն էլ, իր հերթին, կնպաստի բակտերիաների արագ ներթափանցմանը՝ առաջացնելով լնդերի և ատամների ցավ։

Այն կարող է լուրջ վնաս հասցնել ատամների ոսկրային կառուցվածքին և օժանդակ հյուսվածքին: Դրան գումարած, այն կարող է հանգեցնել նաև ատամի հնարավոր կորստի։

Ներկայացնում ենք մի քանի բնական միջոցներ, որոնք ցույց են տվել, որ շատ արդյունավետ են: Երբ նկատեք լնդերի բորբոքման նշաններ, ինչպես օրինակ՝ այտուցվածություն, արյունահոսություն խոզանակելուց հետո, ցավ և տհաճ հոտ, կարող եք օգտագործել այս միջոցները:

Այս փորձված բաղադրատոմսերը 100% արդյունք են տալիս:

1․ Վիտամին C

Վիտամին C- ն արդյունավետորեն օգտագործվում է լնդերի արյունահոսությունը դադարեցնելու, այտուցվածության և ատամի վզիկի մերկությունը կանխելու համար։ Եթե սկսեք նվազեցնել վիտամին C- ի ընդունման չափաբաժինը, լնդերի արյունահոսությունն ավելի բարդ վիճակի կհասնի: Խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել C- ով հարուստ մթերքներ՝ մասուր, հաղարջ, ազնվամորի, քաղցր պղպեղ, նեխուր և այլն:

2. Ալոե վերա

Պարոդոնտալ հիվանդությունների ժամանակ ալոե վերան ծառայում է որպես հանգստացնող միջոց։  Ալոե վերայի հյութը նվազեցնում է լնդերի տարբեր հիվանդությունների խորացումը։

Խորհուրդ է տրվում ալոեի տերևներով պատրաստել բերանի խոռոչի ողողման միջոց։ Տաք ջրի մեջ ավելացրեք ալոեի հյութ (100 մլ ջրին՝ 1-2 թեյի գդալ), խառնեք և ողողեք բերանը օրական 1-2 անգամ՝ ցանկալի արդյունքներ ստանալու համար:

3Էկվալիպտ

Էվկալիպտը հայտնի է որպես հակաբորբոքային միջոց, որը նաև հիանալի ազդում է լնդերի հիվանդության ժամանակ: Այն սպանում է բերանում առկա մանրէները, երբ տեղի է ունենում լնդերի հետաճ:

Խորհուրդ է տրվում մեկ բաժակ տաք ջրին խառնել 3-4 կաթիլ էվկալիպտի եթերայուղ, 7-10 օրվա ընթացքում բերանը ողողել օրական 2-3 անգամ: Այնուհետև ընդմիջել 3-4 օրով, ապա կրկնել կուրսը:

4. Կանաչ թեյ

Կանաչ թեյի պարբերաբար օգտագործումը նպաստում է լնդերի առողջությանը:

5. Քունջութի յուղ

Այս յուղը կարող է պայքարել բակտերիաների կուտակման դեմ: Վերցրեք մեկ թեյի գդալ քունջութի յուղ և 2-5 րոպե դրանով ողողեք ատամները: Լնդերը կդառնան առավել ամուր:

Վերը նշվածներին ավալեցնենք ևս մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն նվազեցնել լնդերի ցավը և բերանի խոռոչի վիճակը կբարելավեն։ Դրանք են՝

  • Մանրակրկիտ և շրջանաձև խոզանակել ատամները
  • Հաճախ ողողել բերանը, ցանկալի է բնական միջոցներով պատրաստած թուրմերով
  • Ամեն օր լվանալ ատամները
  • Պահպանել բերանի խոռոչի կանոնավոր հիգիենան:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES