Ինչպե՞ս սովորական հավը վերածել թագավորական ուտեստի. օգնության կհասնեն այս պարզ հնարքները

Ավելի հաճախ այն լցոնում են և տապակում: Այս ձևը միշտ արդյունավետ է և գեղեցիկ, մանավանդ,եթե քիչ երևակայենք խճողակը պատրաստելուց:Եվ հետո, այն հեշտ է կոկիկ կտրատել: Իսկ բույրը և համը անհավատալի ախորժելի են:

Մեր բաղադրատոմսում յուրահատուկ է խճողակը: Ոչ մի պահածոյացված ոլոռ, սունկ,եգիտպացորեն և այլն:

Բաղադրությունը՝

  • հավ — 1 հատ, սոխ — 2 հատ, հաց — 100 գ,
  • խոզի միս — 200գ, կոշտ պանիր — 50 գ, կարագ — 50գ,
  • ձու — 1 հատ, կանաչի — 1 կապ, աղ — ըստ ճաշակի,
  • սև պղպեղ (աղացած) — ըստ ճաշակի, եղեսպակ — 2 պտղունց,
  • զեյթունի ձեթ — 4 ճաշի գդալ, մշկընկույզ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Վերցնել հավը,վզից ողնաշարի ուղղությամբ ոչ խորը կտրվածք անել: Մեկ կտրվածք անել նաև ազդրերի ուղղությամբ: Հանել ազդրոսկրերը, ձեռքով կաշին պահելով, հանել նաև ջլերը և թևերի ոսկորները: Թևերը և ոսկորները կօգտագործվի արգանակի պատրասման համար:

Հավը համեմել աղով  և պղպեղով, թողնել 60 րոպե: Այդ ընթացքում պատրաստել խճողակը:

Սոխը մաքրել և մանր կտրատել: Աղալ խոզի միսը, հացը կտրատել, կարագը և պանիրը անցկացնել քերիչով, կտրատել կանաչին: Ամբողջը լցնել տարայի մեջ, ավելացնել աղը, պղպեղը, մշկընկույզը: Խճողակին ավելացնել հարած ձու, խառնել և տապակել: Այն լցնել հավի մեջ և կարել:

Տապակի մեջ լցնել զեյթունի ձեթը և եղեսպակը, հավը տեղավորել մեջը և տապակել 180 C ջերմաստիճանի տակ: Տապակել մոտավորապես 50 րոպե մինչև կարմրելը:

Այդ ընթացքում հավից յուղ է դուրս տալու, հարկավոր է պարբերաբար այն լցնել հավի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES