Ինչպե՞ս ճիշտ կնքել երեխաներին և ու՞մ չի կարելի ընտրել կնքահայր

Կնունքի խորհուրդը շատ կարևոր իրադարձություն է փոքրիկի կյանքում: Ծնողները ահս ծեսին պետք է վերաբերվեն հատուկ պատասխանատվությամբ: Նրանից, թե որքանո՞վ  են ճիշտ կատարվել եկեղեցական պահանջները, կախված է  փոքրիկի հաջողությունները:

Լինում է այնպես, որ վանականը կնքում է փոքրիկին, իսկ Սուրբ հոգին չի կնքում, քանի որ չեն հետևել օրենքներին: Եկեղեցականները պնդում են, որ այսպիսի կնունքը ուժ չի ունենա և չի պաշտպանի քո երեխային վտանգներից:

Առաջին հերթին հայրը և մայրը պետք է լինեն արժանի մարդիկ և համապատասխանեն եկեղեցական բարոյական չափանիշներին: Կնքահայրը և կնքամայրը նույնպես պետք է լինեն մեծահոգի և պարկեշտ մարդիկ:

Կա մի կարծիք, որ չի կարելի կնքամայր դառնա հղի կինը: Բայց սա ճիշտ չէ:  Եկեղեցին չի արգելում հղիներին կնքել  երեխաներին: Ուրիշ հարց է, կկարողանա՞ արդյոք, ուժ կունենա՞ կինն այդ դրությամբ կատարել բոլոր արարողակարգերը:

Ասում են  նաև, որ չի կարելի տղա երեխայի կնքահայր ընտրել ամուրիներին, իսկ աղջիկ երեխայի համար օրիորդ կնքամայր: Իբր այսպիսի կնքամայրերը կգողանան երեխայի երջանկությունը: Իհարկե սրանք հորինվածք են:

Եկեղեցին արգելում է կնքամայր դառնալ 14 տարեկանից ցածր աղջիկներին, իսկ կնքահայր՝ 15 տարեկանից ցածր տղաներին: Համարվում է, որ այս տարիքից հետո նրանք կարող են լինել հոգևոր դաստիարակներ:

Չի կարելի ընտրել կնքահայր և կնքամայր ամուսնական զույգին: Համապատասխանաբար կնունքից հետո նրանք չեն կարող ամուսնական զույգ դառնալ:

Կնքամայրը և կնքահայրը փոոքրիկի հոգևոր դասիարակներն են

Նրանք պետք են փոքրիկին պատմեն, թե ինչ է բարին ու չարը, օգնեն խորհուրդներ տալ: Երբեմն ծնողները չեն կարողանում հաղթահարել որոշ խնդիրներ, քանի որ  ենթարկվում են էմոցիաներին: Այս դեպքում սանիկները պետք է խորհուրդ հարցնեն կնքահորից և կնքամորից:

Կնքահոր և կնքամոր դերը հասարակության կողմից ճիշտ չի ընկալվում: Մարդիկ մտածում են, որ կարևոր խնդիրը նվերներ կամ քացրեղեն տալն է փոքրիկներին: Բայց ինչպես հասկացանք, դրանք երկրորդական են:

Կնունքին պետք է վերաբերվել պատասխանատվությամբ և խելացի, քանի որ այն մեկ անգամ է լինում:

Չի կարելի մարդուն կրկնակի անգամ կնքել և ընտրել նոր կնքահայր: Սա այն հիմնականն է, որ  պետք է իմանալ կնունքի խորհրդի մասին: Այս կանոններին հետևելը կօգնի հասնել ավելի լավ արդյունքների:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES