Ինչպե՞ս ճիշտ թթու դնել կաղամբը՝ իր իսկ հյութով և առանց քացախի. անչափ պարզ միջոց

Ինչպե՞ս թթու դնել կաղամբը

Ճերմակ, խրթխրթան, թթված խնձորների ախորժելի բույրով, չափավոր աղի և հաճելի թթվայնությամբ – գոնե այդպես կերեք, գոնե եփեք, գոնե կարկանդակ պատրաստեք։ Երգ թթու դրած կաղամբի մասին։

Բայց, երբեմն նույնիսկ հսկա խոհարարներն են ձախողում և կաղամբը անհամեմատելիորեն վատ է ստացվում։ Օգտվեք մեր բաղադրատոմսերից և կարճ խորհուրդներից, որպեսզի թթու դրած կաղամբը մինչև գարուն պահի իր անզուգական համն ու խրթխրթանությունը։

Ինչպե՞ս պատրաստել համեղ և խրթխրթան կաղամբի թթու

1․ Սեպտեմբերի վերջին կաղամբի ուշ հասունացող տեսակի բերքահավաքի ժամանակն է։ Այն համընկնում է բանջարեղենի պահածոյացման հետ։ Մանրուքները կարևոր են՝ կաղամբի վաղ հասունացող տեսակը, որի թերթիկները բարակ են, թթու դնելու հարմար չեն։

2․ Փայտից, հատկապես դուբից տակառներն իդեալական տարբերակ են թթու դնելու համար։ Եթե ճակատագրի կողմից նման նվեր չունեք, ապա ցանկացած էմալապատ կամ ապակե տարայի մեջ փորձեք։

3․ Աղի քիչ քանակության դեպքում կաղամբը փափուկ կստացվի։ Հույսներդ դրեք ձեր համային զգացողության վրա։ Ամենահարմար տարբերակը՝ 1 ճ/գ աղ 1 կգ կաղամբին։

4․ Կաղամբին կարող եք ավելացնել գազար․ Այն վիտամիններով է հագեցնում և մի փոքր քաղցրություն է հաղորդում։ Բայց պետք չէ չափից շատ գազար ավելացնել։

5. Առաջին 2- 3 օրերին, չմոռանաք օրական մի քանի անգամ փայտիկով խառնել կաղամբը։ Այս միջոցով, դուրս է գալիս ածխաթթու գազը, որն ազդում է համի և կաղամբի խրթխրթանության վրա։

6. Կաղամբը չպետք է չափից ավելի թթվի! 4-5-րդ օրը, իսկ եթե տարածքում տաք է, ապա ավելի շուտ, այն տեղափոխեք ավելի հով տարածք

Ներքևում կարող եք կարդալ կաղամբը թթու դնելու հեշտ և ստուգված տարբերակը։

Ձմռան համար թթու դրած կաղամբ

Բաղադրիչներ

  • 3 կգ սպիտակ կաղամբ, 300 գ գազար
  • 3 ճ․գ աղ, 1 ճ․ գ շաքարավազ, 2 լավրովի տերև
  • 5–6 հատիկավոր բիբար, 2 մեխակ

Պատրաստման եղանակը

Մաքրեք կաղամբի վրայի տերևները, հանեք կոճղը։ Կտրատում ենք կաղամբը, ցանկալի է համաչափ: Կաղամբը շաքարավազով և աղով պատեք, ավելացրեք քերած գազար, այլ համեմունքներ և խառնեք:

Տեղադրեք կաղամբը տարայի մեջ, չմոռանաք խառնել փայտիկով և հանել փրփուրը։ 3-4 օր անց, երբ այլևս փրփուր չի լինի, կարող եք ճնշող քարը հանել, ծածկել կափարիչով և պահել հով տեղում։ Կաղամբը պատրաստ է։

Հաճելի է, թե ոչ – թթու դնել պետք է միևնույն է։ Ոչ տակառներով, իհարկե, բայց սա իսկական փորձառություն է:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES