Ինչպե՞ս դասավորվեց «Բրիգադա» սերիալից հայտնի դերասանների ճակատագիրը

2002 թվականին «Բրիգադա» սերիալի առաջին սերիան դուրս եկավ էկրան։ Մարդիկ ամենայն ուշադրությամբ հետևում էին և նույնիսկ ապրումակցում էին ֆիլմի հերոսներին։

Սերգեյ Բեզրուկով

Դերասանի միակ մտավախությունն այն էր, որ իր ողջ կյանքում միայն մեկ դեր է խաղալու, բայց բարեբախտաբար այդ շրջանը հաղթահարված է։ Սերգեյը շարունակում է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում, մասնակցում է ներկայացումների, կրկնօրինակում է կատարում։ Երբեմն նաև ֆիլմերի սցենարներ է գրում։

Բացի այդ, այժմ դերասանն ունի իր սեփական  ֆիլմարտադրության ընկերությունը։ 2016 թվականին Բեզրւուկովն ամուսնացավ Աննա Մատիսոնի հետ և ունեն երեք տարեկան հրաշք որդի։

Դմիտրի Դյուժեվ

«Կոսմոս» հերոսն էր։ Նրան կարելի է համարել հաջողակ դերասան, բայց ոչ երջանիկ մարդ։ Նա կորցրել է քրոջը, ծնողներին և կարող էր նշինքը նւոյնպես զրկվել կյանքից։ Այժմ Դմիտրին ապրում է հանուն իր ընտանիքի և Տատյանա Զայցևայի հետ մեծացնում է իր 2 երեխաներին։

Նա ավելի քան 60 դեր է ունեցել, այժմ հանդես է գալիս նաև որպես ռեժիսոր։

Վլադիմիր Վդովիչենկով

Դերասանը սկսել է նկարահանվել ֆիլմերում դեռ ուսանող տարիներից, բայց հենց Ֆիլի դերն է նրան հռչակ և ճանաչողություն բերել։

Պավել Մայկով

Պավելը նույնպես այս սերիալի միջոցով է հայտնի դարձել։ «“Բրիգադան” հասարակությանը չի չարացրել։ Հասարակությունն ինքն է իրենց չարությամբ լցնում։ Իսկ Բրիգադան լակմուսի թեստ էր, որը ցույց տվեց, թե ինչ է կատարվում,- ասում է Պավել Մայկովը:

Եկատերինա Գուսևա

Եկատերինան արդեն 22 տարի է ինչ այս ոլորտում է և դեռ շարունակում է մնալ չքնաղ և միշտ ցանկալի։ Դժվար է հասկանալ՝ ինչն է նրա համար ավելի կարևոր, թատրոն թե կինոն, քանի որ նա երկուսով էլ հասցնում է զբաղվել։

Անդրեյ Պանին

Այս փայլուն դերասանը հեռուստադիտողին հմայեց աննկարագրելի խարիզմայով և հավասարապես նրան սիրում էին տարբեր դերերում, բայց «Բրիգաայիի» թողարկումից հետո նրան առաջարկեցին խաղալ բոլորովին բացասական կերպարներ:

Պանինը խաղացել է 75 դեր և շարունակում է գործել մինչև վերջին շունչը, բայց նրա կյանքը հանկարծ ավարտվեց 51 տարի հետո: Անդրեյ Վլադիմիրովիչի դին գտել են նրա բնակարանում, ըստ պաշտոնական վարկածի, նա անհաջող ընկել է բարձրությունից և գլխի հավածում մահացու վնասվածք ստացել։

Սակայն քննիչները հայտնաբերել են կռվի հետքեր և սկսել են հետաքննություն ՝ փորձելով գտնել ապացույցներ ՝ ենթադրյալ հարձակվողին գտնելու համար: Տարիների որոնումները անհաջող էին, քրեական գործը փակվեց, բայց դերասանի հարազատները դեռ հավատում են, որ ինչ-որ մեկի մատը խառն է իրենց որդու մահվան գործում։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES