Ինչու է անհրաժեշտ ավելի հաճախ ուտել թերխաշ, այլ ոչ թե պինդ եփված ձու

Ձուն այնքան հայտնի մթերք է դարձել, որ նույնիսկ ամեն տարի, հոկտեմբերի երկրորդ ուրբաթը նշում են Ձվի միջազգային օրը։ Այս ոչ պաշտոնական տոնին, բոլոր խոհարարները պատրաստում են ձվով ուտեստներ։ Եվ, հասարակ մթերքի հանդեպ նման վերաբերմունքը բոլորովին չի զարմացնում, երբ իմանում ես դրա օգտակարության մասին։

Այս հրաշք մթերքը տարբեր կերպ կարելի է օգտագործել սնդդի մեջ։ Մինչդեռ, մասնագետները վստահեցնում են, որ լավագույն տարբերակն է այն թերխաշ եփելը։ Եվ այսօր, «Так Просто!»-ն կպատմի, թե հատկապես երբ է այն ավելի օգտակար, ինչպես նաև, թե ինչպես թերխաշ եփել տարբեր եղանակներով։

Ինչպե՞ս ձուն թերխաշ եփել

Կարծիք կա, որ ձուն օգտակար է հում վիճակում։ Բայց սա անվնաս չէ, նույնիսկ եթե «ծանոթ» հավ է այն ածել։ Խնդիրը նրանում է, որ հում սպիտակուցն օրգանիզմին դժվարությամբ է ձուլվում։

Բացի այդ, հնարավոր չէ իմանալ, թե ինչով է սնվել այդ հավը։ Իսկ ցանկացած միկրոբ հեշտությամբ թափանցում է ձվի սպիտակուցի մեջ և կարող է ոչ ցանկալի հիվանդության պատճառ դառնալ։ Ընդ որում, հում դեղնուցից նույնպես խնդիրներ կարող են առաջանալ։

Ձուն պինդ եփելու դեպքում նույնպես ամեն ինչ չէ, որ հարթ կլինի։ Խնդիրը նրանում է, որ եփված սպիտակուցը հեշտ և արագ է ձուլվում օրգանիզմում, իսկ ահա դեղնուցը երկար եփվելու արդյունքում  կորցնում է օգտակարությունը։

Այդ պատճառով, մասնագետները կարծում են, որ ոսկե միջինը՝ թերխաշ վիճակն է։ Դեղնուցը պահպանում է հեղուկային վիճակը, իսկ սպիտակուցը պնդանում է – ամենաօգտակար և հեշտ մարսելի տարբերակն է։

Սա կարելի է ստանալ շատ արագ՝ եռացող ջրի մեջ։ Կրելի է նաև եռացած ջուրը լցնել ձվի վրա, թողնել 10 րոպե, այնուհետև կրկին թարմ եռացած ջուր լցնել վրան, մի քանի րոպե ևս թողնել։ Այս տարբերակով եփելիս, սպիտակուցը փափուկ զանգված է դառնում, իսկ դեղնուցը պահպանում է հեղուկային վիճակը։

Կաթսայում թերխաշ ձու պատրաստելու համար անհրաժեշտ է ուշադիր հետևել ժամանակին։ Ամենաօպտիմալ տարբերակը՝ 3-4 րոպե է։ 3 րոպե եփվելու ընթացքում սպիտակուցը կարող է հեղուկ մնալ, իսկ ահա 4-րդ րոպեին, այն սկսում է պնդանալ։

Պատրաստման եղանակը՝

1․ Լվա թարմ ձվերը սառը ջրով և դիր ոչ շատ մեծ կաթսայի մեջ, որպեսզի եռալիս դրանք ջրում չշարժվեն,

2․ Ջուր լցրու ձվի վրա, ավելացրու մեկ ճաշի գդալ աղ և կաթսան դիր կրակին։

3․ Երբ ջուրը եռում է, թուլացրու կրակը և ստուգիր ժամանակը

4․ Ժամանակը լրանալուն պես, ձվերը դիր սառը ջրի տակ, դա կօգնի, որպեսզի ավելի հեշտ կեղևազատես։

Ձուն պատրաստելու համար կարող ես օգտվել նաև մուլտիվարկայից, այս դեպքում արդեն անհրաժեշտ է 5 րոպե եփել

Խորհուրդ է տրվում թերխաշ ձուն ուտել տաք վիճակում։ Դրա համար կարող ես հատուկ հենակ ունենալ, որի վրա կտեղադրես ձուն՝ սուր ծայրը դեպի վերև։ Վերևի հատվածը կճեպազրկելուց հետո, կարող է գդալով ուտել։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES