Ինչի համար է անհրաժեշտ օգտագործել փայլաթիթեղը, իսկ ինչի համար՝ պերգամենտ

Փայլաթիթեղ, թե՞ պերգամենտ

Մեր կյանքը հեշտացնելու համար, գիտնականներն անդադար ստեղծում են նոր բազմաֆունկցիոնալ հնարավորություններ։ Երկար տարիների ընթացքում ինչ-որ բան պատրաստելու՝ թխելու համար մենք օգտագործում ենք փայլաթիթեղ կամ պերգամենտ։Առանց այս միջոցների պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարելի է պատրաստել միս, բանջարեղեն կամ այլ թխվածքներ։

Շատ հաճախ մենք չենք էլ մտածում՝ որ ուտեստի համար է հարմար փայլաթիթեղը, իսկ որի համար՝ պերգամենտը։ Պարզվում է ամեն ինչ պարզ է, ճիշտ նյութի ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ ուտեստի համի վրա։ Ամեն ինչ իր տեղը գցելու համար, մենք ձեզ հետ կկիսվենք դրանց օգտագործման տարբերությունների մասին։

Երբ օգտագործել փայլաթիթեղ, իսկ երբ՝ պերգամենտ

Բանջարեղեն

Ալյումինե փայլաթիթեղը հիանալի պահպանում է բարձր ջերմաստիճանը։ Եթե պատրաստում եք բանջարեղեն 210 աստիճանի տակ, խորհուրդ է տրվում օգտագործել փայլաթիթեղ։Իսկ եթե միայն պերգամենտ ունեք, ապա վրան բուսական յուղ քսեք։ Այս կերպ բանջարեղենն ավելի հյութեղ կլինի։

Որպեսզի փափուկ ստացվի, լավ կլինի փաթաթել փայլաթիթեղով։

Հավ կամ հնդկահավ

Թռնչնամսի համար հարմար է փայլաթիթեղը։ Դրա շնորհիվ միսը հյութեղ է մնում և ավելի արագ է պատրաստվում։

Խորհուրդ ենք տալիս փայլաթիթեղի վրա դնել միսը, վրան կսել կարագ կամ ձեթ, համեմել և ևս մի փայլաթիթեղով պատել այնպես, որ 2 մաս բաց մնա։ 30 րոպե անց միսը հանեք փայլաթիթեղից։

Ձուկ

Այստեղ ամեն ինչ կախված է ձկան տեսակից և նրանից, թե՝ ինչպես եք պատրաստում։ Եթե ցանկանում եք պատրաստել սաղմոն, ապա լավ կլինի այն փաթաթեք պերգամենտի մեջ, հետո ավելացրեք բանջարեղեն, համեմուքներ և լիմոնի հյութ։

Որպեսզի ձուկը վարդագույն ստացվի, ավելի լավ է այն պատրաստել փայլաթիթեղի մեջ, որը բարձր ջերմաստիճանը պահում է։

Թխվածքաբլիթներ

Այս դեպքում միանշանակ ավելի լավ է օգտագործել պերգամենտ։ Այն չի պատռվի,չի թափվի կողքերից։ Եթե քաղցրեղենը որոշեք փայլաթիթեղով պատրաստել, պատրաստ եղեք, որ հնարավոր է պատռվի և դրա պատճառով չորանա թխվածքը։

Պիրոգներ

Սովորաբար նման ուտեստների համար խոհարարները օգտագործում են պերգամենտի թուղթ՝ ձեթով կամ կարագով պատած։ Փայլաթիթեղից կարող են առաջանալ անհարթություններ և չորանան։ Բայց այս կանոնը չի վերաբերում բրաունիին։ Այն պատրաստվում է փայլաթիթեղի վրա, իսկ վերջում շատ հարմար է հանելը։

Հուսով ենք այս հոդվածը ձեզ օգտակար կլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES