Իմ բիսկվիթը ամեն անգամ իջնում էր ու ստացվում ծանր, մինչև որ իմացա այս խորամանկության մասին… կիսվում եմ հրաշալի հնարքով

Այդքան մթերք եմ օգտագործում, ժամանակ ծասխում, իսկ արդյունքում բիսկվիթը ոչ միշտ է ստացվում: Սակայն երբ իմացա այս խորամանկությունները, ամեն ինչ փոխվեց:

Դուք նույնպես կարող եք թխել լավ ու համեղ բիսկվիթ, որը չի կորցնի փքունությունը, կմնա բարձր ու օդային:

Այսպիսով, ներկայացնում ենք պատրաստման եղանակը.

  • Շաքարավազն ու ալյուրը ցանկալի է կշռել, այլ ոչ թե օգտագործել բաժակներ: 5 հավկիթի համար վերցնել 150գ ալյուր և նույն քանակությամբ շաքարավազ:
  • Մթերքները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի:
  • Առաջին հերթին միացնել ջեռոցը, խմորը արագ է պատրաստվում: Պետք է միանգամից թխել. չի կարելի է խմորը թողնել պատրաստի վիճակում: Ջեռոցը տաքացնել մինչ 150-170 աստիճանի, ոչ ավել: Այդպես բիսկվիթը լավ կբարձրանա ու հավասարաչափ կթխվի:
  • Նախապատրաստել բացվող կողքերով տապակը, յուղաթղով ծածկել և ձեթ քսել: Կողքերին ձեթ չքսել, քանի որ այդպես խմորը չի բարձրանա:
  • Հարել հավկիթները, լցնել շաքարավազը և խառնել  այնքան, մինչ շաքարավազը լիարժեք կլուծվի:

Անհրաժեշտության դեպքում կարող եք տաքացնել գոլորշու վրա: Կարևոր է չափից շատ չտաքացնել ձուն:

  • Երբ շաքարավազը լուծվի, հարել հարիչով: Խառնուրդը կսպիտակի և զանգվածը մի քանի անգամ կավելանա:

  • Հաջորդիվ՝ ալյուրն է: Այն պետք է լցնել կես-կես: Սկզբում մի կեսը լցնելուց հետո՝ խառնել փայտե գդալով ներքևից վերև, մինչ համասեռ զանգված կստացվի: Հետո ավելացնել մյուս կեսը և անել նույնը:

  • Խմորը լցնել տապակի մեջ: Եթե տորթ եք պատրաստելու, կարող եք վերցնել 20սմ տրամաչափով տապակ, որպեսզի բիկսվիթը բարձր ստացվի:

  • Թխել 165 ջերմաստիճանի ներքո՝ 40-50 րոպե: Եթե նկատում եք, որ եզրերն ավելի շատ են բարձրանում, իսկ մեջտեղի մասը՝ ոչ, ուրեմն մի քիչ բարձրացրեք ջերմաստիճանը, իսկ եթե հակառակն է՝ իջեցրեք: Եվ հիշեք, որ առաջին կես ժամվա ընթացքում ջեռոցի դռնակը բացել չի կարելի:
  • Ջեռոցն անջատելուց առաջ բիսկվիթի պատրաստ լինելը ստուգեք չոփիկով: Անջատեք ջեռոցը, բացեք դռնակը և սպասեք 10 րոպե, որ բիսկվիթը մի քիչ սառի:
  • Ջեռոցից հանելուց հետո սպասեք որոշ ժամանակ, և միայն հետո բացեք տապակի կողքերը:

Եթե պիտի տորթ պատրաստեք, փաթաթեք բիսկվիթը տոպրակով և չոր սառը տեղում պահեք մի քանի ժամ՝ նախքան կրեմ քսելը:

3

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES