Ի՞նչ ես չեմ անում, որի շնորհիվ էլ տղամարդիկ ինձ հարգում են

Տարիքի հետ նաև ձեռք ես բերում փորձ։ Սկսում ես այլ կերպ ընդունել շրջապատը և ինքդ քեզ, ինքնագնահատականդ բարձրանում է,  հարաբերություններում առաջանում են պայմաններ և սահմաններ, որոնք հենց դու ես որոշում։

Կարող է թվալ, թե դա պարզապես բարդացնում է ամեն ինչ, իսկ իրականում տղամարդիկ սկսում են ավելի շատ հարգել ձեզ։

Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը պատմում էր, թե ինչպես փոխվեց տղամարդկանց վերաբերմունքն իր  հանդեպ, այն բանից հետո, երբ հարաբերություններում նա սկսեց թելադրել իր սկզբունքները։

«Ես դադարեցի կոնտակտային տվյալներս ամեն մեկին ուղարկել

Սկզբում բոլորին, ով խնդրում էր,  հեռախոսահամարս էի ուղարկում, սոցիալական ցանցերում գրանցած տվյալներս։ Անհարմար էի զգում մերժել, երբ տվյալ անձն ինձ հետ սիրալիր և բար եհամբույր էր։ Բայց հետո հասկացա, որ կարող եմ «ոչ» ասել մարդկանց առանց նրանց նեղացնելու։ Եթե չեմ ցանկանում  շարունակել ծանոթությունը,  ասում եմ. «Պարզապես ես տվյալներս անծանոթ մարդկանց չեմ փոխանցում»։ Եվ ամեն անգամ նրանք այնպես են նայում, կարծես հենց այդ պատասխանն էին ակնկալում լսել։ Դրանից հետո հենց նրանք են թողնում իրենց հեռախոսահամարը․ «եթե հանկարծ փոշմանեմ»։

Ես դադարեցի հանդիպել այն տղամարդկանց, ովքեր ինձ դուր չէին գալիս

Երբ հասկացա, որ կարիք չկա բոլորին դուր գալ, դադարեցի պատասխանել հանդիպման բոլոր առաջարկներին։ Եվ նույնիսկ դադարեցի կեղծավորություն անել, դրանից տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե մերժում եք, այլ՝ սեթևեթում։ Ես ասում եմ «ոչ», եթե չեմ ուզում, իսկ տղամարդիկ շնորհակալ են լինում, որ անիմաստ իենց ժամանակից չեմ խլում և անկեղծ եմ։

Ես լուրջ հարաբերություններ եմ ցանկանում և դադարեցի դա թաքցնել

Անդադար կարելի է լսել․ «մի վախեցրու նրան», «մի ասա նրան, որ քեզ համար ամեն բան լուրջ է»։ Մի օր ես ամենն ուղարկեցի գրողի ծոցը, քանի որ ինձ համար կարևոր էին լուրջ հարաբերությունները։  Եվ հենց այդ պահից սկսեցի դուր գալ տղամարդկանց, ովքեր ուզում էին այն, ինչ ես։ Սկսեցի ավելի թեթև ապրել։  Այո՛, դա վախեցնում է տղամարդկանց, բայց միայն էմոցիոնալ առումով թույլերին, և նրանց, ում կյանքի մասին պատկերացնումները բոլորովին այլ են։

Ես Ֆեյսբուքում չեմ փոխի ընտանեկան կարգավիճակս, մինչև չամուսնանամ

Իհարկե հիմարություն է թվում։ Եթե դեռ առաջարկություն չի արել, ուրեմն պարզապես ձեր ընկերն է, սիրելին, բայց ոչ՝ ամուսինը։

Ես դադարեցի լռել

Եթե ինչ-որ բան ինձ անհանգստացնում է, անպայման ասում եմ, երբ հարցնում են՝ ինչ եմ ուզում ծննդյանս նվեր ստանալ, ուղիղ և անկեղծ պատասխանում եմ։

Խոսում եմ, երբ կարող եմ նրան օգնել, աջակցել։ Եվ տղամարդիկ գոհ են, քանի որ ստիպված չեն լինում գուշակություններ կատարել։ Նրանց կյանքն ավելի թեթև է դառնում այդ կերպ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES