Ի՞նչ ասեք Քիմը, տեսնելով վարչապետին. Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին

«Շատ ուրախ եմ Ձեզ իմ գրասենյակում նդունելու համար: Ուրախ եմ, որ Հայաստան այցելելը սովորություն է դառնում Ձեզ համար: Մենք շատ ենք գնահատում Հայաստանն առաջխաղացնելու հարցում Ձեր պատրաստակամությունը:

Դա շատ կարեւոր է: Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, եւ կարծում եմ՝ այդ հարցում Դուք Ձեր ներդրումն ունեք: Հուսով եմ եւ վստահ եմ՝ դա կշարունակվի»,-ասաց Փաշինյանը:

«Ուրախ եմ, որ այստեղ եք: Ես հանդիպում ունեցա կազմակերպության հետ, եւ տեսա, որ նրանք մեծ ուշադրություն են դարձնում կանանց դերը բիզնեսում մեծացնելու հարցում: Դա հիանալի կլինի տեսնել: Նրանք, կարծես, ասացին, որ բնակչության 50 տոկոսը կանայք են…»,- ասաց Քարդաշյանը:

«Ավելի քան 50 տոկոսը, եւ շատ կարեւոր է նրանց ամբողջությամբ ներգրավել մեր երկրի տնտեսական, քաղաքական, սոցիալական կյանքին: Ի դեմ կարող եմ ասել, որ իմ կառավարությունում բարձր պաշտոններում կանանց թիվն ամենամեծն է, ինչի համար շատ ուրախ եմ»,- հավելեց Փաշինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES