Ի՞նչ անակնկալ մատուցեց Անահիտ Կիրակոսյանը դստերը. նրա միջնեկ աղջիկն այսօր դարձավ 16 տարեկան. ՖՈՏՈՇԱՐՔ

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ Աննան այսօր դառնում է 16 տարեկան:  Ընտանիքն աղջկա տոնը նշել է թեմատիկ ու առանձնահատուկ. ArenaNews.am կայքը ներկայացնում է որոշ մանարամասներ:

Եվ այսպես, այս անգամ ծննդյան օրը կազմակերպվել է Թեդի արջուկների թեմատիկայով՝ դիզայն, ծննդյան տորթ, զարդարանքներ. ամեն ինչ եղել է դստեր սիրելի արջուկների տեսքով:

Դերասանուհու ընտանիքում արդեն ավանդույթ դարձած անակնկալներն այսօր էլ եղել են.  հատուկ երգ՝ գրված Անուլիկի համար, որը կատարել են Անահիտն ու ավագ դուստրը՝  Լաուրան:

Անակնկալ է եղել նաև սրահում հայտնված կտավն ու դրա վրա երեկոյի ընթացքում  վրձնով գրվող մաղթանքները, որն Անահիտը հատուկ էր պատրաստել՝ նկարչուհի դստեր նախասիրություները հաշվի առնելով:

Աննան սովորում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում. ապագա գեղանկարիչ է: Մի առթիով Անահիտը դստերը նկարագրել է որպես համեստ, զուսպ ու շատ տաղանդավոր մի աղջկա, ով իր ներքին զգացողությունները հանձնում է թղթին ու  վրձնին :

Ավելի վաղ Անահիտ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով դստերն ուղղված իր մաղթանքները.

«Իմ Անուլիկն արդեն 16 տարեկան …հավատս չի գալիս…որքան արագ են սլանում տարիները…կարծես նոր էինք յուրացնում բազմապատկման աղյուսակը,իսկ այսօր արդեն կյանքի հավասարումներն ու ալգորիթմները պիտի յուրացնես… տաղանդավորս ճախրիր առաջ ու լայն բացիր թևերդ՝ նոր բարձրունքներ հաղթահարելով,իսկ ես միշտ կլինեմ կողքիդ…շնորավոր ծնունդդ քաղցր բալես:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES