Թրամփի ուշագրավ անդրադարձը Փաշինյանի ԱՄՆ-ի ելույթին

Հայաստանի վարչապետը գտնվում է Լոս Անջելես քաղաքում. Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում մասնակցել է իր հրավիրած հանրահավաքին և հանդես եկել ելույթով։

Հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Ամերիկայի օրհներգերով, ուղերձով են հանդես եկել հայ համայնքի հոգևոր առաջնորդները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հյուրընկալվել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հանդիպումը:

Լոս Անջելեսում կայացած աննախադեպ հանրահավաքին է անդրադարձել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ըստ արևմտյան մի շարք լրատվականների, Դոնալդ Թրամփը չի կարողացել անտարբեր մնալ Հայաստանի ղեկավարի ԱՄՆ այցի հանդեպ:

Ըստ այդ աղբյուրների Թրամփն իր ենթականերին ասել է, որ նման մասշտաբի մեծ հանրահավաք գուցե իրեն էլ չհաջողվեր կազմակերպել սեփական երկրում, այն ինչ դա հաջողվեց անել օտար երկրի ղեկավարին, ով կտրելով օվկիանոսը կարողացավ նման աննախադեպ միջոցառում կազմակերպել, ինչն անխոս, ողջունել էի:

info24.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES