Թուրք մարզիկը հայ մարզիկի հետ մարտից առաջ գրել էր. «Գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետևից». տեսեք, թե ինչ տեղի ունեցավ մարտի ժամանակ

Սամարա քաղաքում տեղի ունեցող խառը մենամարտերի (MMA) այսօր՝ հոկտեմբերի 6-ին մեկնարկած GFC 18 մրցաշարում հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը հանդիպել էր ազգությամբ թուրք Բաթուհան Աքդումանին։

Մենամարտի ժամանակ Աբրահամյանը գրեթե խեղդել է թուրք մրցակցին՝ բաց չթողնելով նրան այն ժամանակ, երբ մրցավարներն են մոտեցել։

Հարկ է նշել, որ Ռուսաստան մեկնելուց առաջ թուրք մարզիկը սոցկայքերից մեկի իր էջում գրել էր․ «Գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետևից»։ Այս մասին տեղեկացնում է Marzik/Armenian Sport յութուբյան ալիքը։

Ի դեպ այս գրառումից հետո Աբրահամյանը պատասխանել էր Աքդումանին։

Մենամարտի տեսանյութը դիտեք ստորև.

Աղբյուր՝ Armsport

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES