Թխվում են 5-7 րոպեի ընթացքում․․․ Հաշված բաղադրիչներից ստացվում է փխրուն, բերանում հալվող թխվածքաբլիթ

Օրերս համացանցում գտանք թխվածքաբլիթի բաղադրատոմս, որն ունի երկար տարիների պատմություն։ Այն պատրաստման շատ պարզ եղանակ ունի, իսկ օգտագործվող բաղադրիչները ամենահասարակն են։ 

Թխվածքը բառացիորեն հալվում է բերանում։ Կես ժամում կարող եք պատրաստել այս անչափ գեղեցիկ ու հետաքրքիր քաղցրավենիքը։

сахарное печенье

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • ալյուր՝ 250գ
  • ձու՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 3,5ճ․գ․
  • կարագ՝ 70գ
  • թթվասեր՝ 35գ
  • աղ՝ 1 պտղունձ
  • վանիլին՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ․

Հարել ձուն 3ճ․գ․ շաքարավազի հետ միասին՝ մինչ սպիտակ փրփուր կստացվի։ Ավելացնել թթվասերը, փափկած կարագը, աղն ու վանիլինը։ Լավ խառնել։

как приготовить песочное тесто

Մաղել ալյուրն ու փխրեցուցիչը, լցնել հեղուկ զանգվածի մեջ և խմոր հունցել։

песочное тесто

Խմորից պոկել մի մասը, երկարավուն ձև տալ ու կտրատել ընկույզի չափ կտորների, կամ ավելի փոքր։ Գնդիկներ ձևավորել։

шарики из теста

Գնդիկները թաթախել շաքարավզի մեջ, դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։

домашнее печенье

Տաքացրած ջեռոցում թխել 5-7 րոպե՝ 180 ջերմաստիճանի ներքո։

Печенье, которое мы пекли в школе на уроках труда—а потом угощали мальчишек: настоящий вкус детства

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES