Ընդամենը 1 բուռ չամիչ և ձու․․․ մենք ուղղակի պաշտում ենք այս թխվածքը․․․ հեշտ ու արագ․․․

Ընդամենը 1 բուռ չամիչ և 3 ձու․․․ մենք ուղղակի պաշտում ենք այս թխվածքը․․․ հեշտ ու արագ․․․

Պարզ, բայց շատ համեղ ու օգտակար թխվածք, որի պատրաստման համար պետք են հաշված բաղադրիչներ: Այն ստացվում է չափազանց փափուկ, նուրբ և համեղ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1 բաժակ թթվասեր
  • 180գ շաքարավազ
  • 1թ.գ. փխրեցուցիչ
  • 3 ձու
  • 130գ ալյուր
  • վանիլին
  • 150գ ընկույզ կամ գետնանուշ և չամիչ

Картинки по запросу "Вкусный и нежный пирог на сметане быстрого приготовления"

Պատրաստման եղանակ.

Սկզբում հարել ձուն՝ մինչ փրփուր կառաջանա, ավելացնել շաքարավազ և նորից հարել այնքան, որ ստացվի խիտ զանգված։

Լցնել թթվասերը, վանիլինը և փխրեցուցիչը:

Մաղել ալյուրը և մաս-մաս ավելացնել հարած զանգվածին: Խառնել խմորը:

Մանրացնել ընկույզը և լցնել խմորի մեջ: Ավելացնել նաև լվացած, չորացրած չամիչը: Խառնել:

Տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը:

Նախապես տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի, մեջը թխել պիրոգը՝ 40 րոպե:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES