Էրիխ Մարիա Ռեմարկի 35 հանճարեղ խոսքերը, որոնք կյանքում գոնե մեկ անգամ պետք է ընթերցել

1970 թվականի սեպտեմբերի 25-ին Շվեյցարիայի փոքրիկ քաղաքում՝ Լոկարնոյում, կյանքից հեռացավ Էրիխ Մարիա Ռեմարկը։ Այդ օրվանից անցել է գրեթե կես դար, բայց մեծն գերմանացու վեպերը դեռ միլիոնավոր մարդիկ ընթերցում են։ Ռեմարկը կորած սերնդին էր պատկանում, ում կյանքը վերջնականապես փոխեց Առաջին համաշխարհային պատերազմը։

Էրիխ Մարիա Ռեմարկն իր ստեղծագործություններում պատմում է ոչ միայն պատերազմի և անելանելի կյանքի մասին, այլև ներկայացնում է սեր, ընկերություն, հույս։ Նրանք, ովքեր ընթերցել են նրա վեպերը կհաստատեն, որ նա այնքան հուզիչ անկեղծությամբ է ներկայացնում, ինչպես ոչ ոք։

Միայնությունն ավելի տանելի է, եթե չս սիրում։ Ամենահրաշալի քաղաքն այն է, որտեղ մարդն իրեն երջանիկ է զգում։

Այն, ինչ չես կարող ստանալ, միշտ ավելի լավն է թվում, քան այն ինչ ունես: Դրանում է կայանում մարդու կյանքի ռոմանտիզմն ու ապուշությունը։

Սերը կնոջն ավելի խելացի է դարձնում, իսկ տղամարդուն` ստիպում կորցնել գլուխը։

Ոչ ոք չի կարող այնքան օտար դառնալ, որքան նա, ում նախկինում մենք սիրել ենք: Սկզբունքները երբեմն պետք է խախտել, այլապես դրանցից ոչ մի ուրախություն չի լինի։

Ամեն մի սեր ուզում է հավերժական լինել, և դրանում էլ հենց կայանում է նրա հավերժական տանջանքը։

Ասում են՝ ամենադժվարը կյանքի առաջին 70 տարիներն են: Դրանից հետո ամեն բան կկարգավորվի:

Ես կանգնել էի նրա կողքին, լսում էի, ժպտում ու մտածում․ ինչքան սարսափելի է սիրել մի կնոջ և դժբախտ լինել։

Որքան քիչ է մարդ ինքնասիրահարված՝ այնքան բարձր է նրա արժեքը։ Զարմանալի է, որքան են արնախումները սրում բարոյախոսել։

Ամենաթեթև բնավորությունն ունեն ցինիկները, ամենածանրը՝ իդեալիստները:Երջանկությունը՝ աշխարհի ամենաանորոշ և թանկարժեք բանն է:

Սերը բացատրություններ չի հանդուրժում: Սերը գործողություններ է պահանջում։ Կանանց ոչինչ պետք չէ բացատրել, նրանց հետ պետք է գործել:

Քանի դեռ մարդը չի հանձնվել, նա ավելի ուժեղ է, քան իր ճակատագիրը։ Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան բարձր կարծիք ունի նա իր մասին։

Միայն նա՝ ով ոչ մեկ անգամ է միայնակ եղել, կարող է իրականում հասկանալ սիրելիի հետ հանդիպումների երջանկությունը:

Կանանց պետք է կամ աստվածացնել, կամ լքել: Մնացած ամենը՝ սուտ է: Բանականությունը տրված է, որ մարդիկ հասկանան՝ միայն դրանով հնարավոր չէ ապրել։

Նա ով ցանկանում է պահել` կորցնում է: Նա ով պատրաստ է ժպիտը դեմքին բաց թողնել` հենց նրան են ձգտում պահել։

Սխալ է ենթադրել, որ մարդիկ կարող են միևնույն կերպով զգալ:

Չկա առավել տաղտկալի բան, քան ներկա գտնվել այնտեղ, որտեղ մարդը ի ցույց է ուզում դնել իր խելքը: Հատկապես երբ խելք չկա:

Ոչ միշտ է ներողություն խնդրում նա, ով մեղավոր է. երբեմն ներողություն է խնդրում նա, ով ավելի թանկ է գնահատում այդ հարաբերությունները։

Ամենամեծ ատելությունը առաջանում է նրանց հանդեպ, ով կարողացել է դիպչել սրտին, իսկ հետո թքել է հոգու մեջ։

Դժվար է բառեր գտնել, երբ իսկապես ասելիք ունես։ Եթե մենք դադարենք հիմարություններ անել, ուրեմն ծերացել ենք:

Մեկընդմիշտ մի բան լավ հիշիր տղա՛. երբեք և երբեք ծիծաղելի չես լինի կնոջ աչքերում, եթե ինչ-որ բան անես հանուն նրա։

Մայր՝ ամենահուզիչ երևույթը, որ գոյություն ունի աշխարհում։ Մայր՝ նշանակում էներել և ինքնազոհություն անել։

Յուրաքանչյուր զինվոր հազարավոր պատահականությունների շնորհիվ է ողջ մնում: Ցանկացած աշխարհ նշանակություն չունի, եթե սրտում խաղաղություն չունես։

Որքան խղճուկ են դառնում ճշմարտությունները, երբ դրանք բարձրաձայնում ես: Միայն դժբախտը գիտի, ե ինչ է նշանակում երջանկություն։

Փողը, ճիշտ է, երջանկություն չի բերում, բայց հանգստացնող կերպով է ներգործում մարդու վրա:

Ավելի լավ է ծիծաղել, քան լաց լինել, հատկապես, եթե երկուսն էլ անօգուտ են։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES