Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։
Էս ուր ենք հասել, ժողովուրդ: Դա նորմալ է, հա՞, ըստ իս, չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին:
Ու դրա համար պետական բյուջեից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնո՞ւմ եք»: