«Էլենի օրագիրը» հեռուստասերիալից հայտնի դերասան Էդգար Իգիթյանն ամուսնացել է նախորդ ամռանը։ Էդգարը, որը միշտ ասում է, որ երջանիկ է, քանի որ գտել է իրական սեր, մոտ երկու տարի ընկերություն անելուց հետո կնության առավ Լուսինե Չոբանյանին, որը մարզասրահներից մեկում աշխատում է որպես մարզիչ։
Թեև դերասանը շատ ակտիվ է Ինստագրամում, սակայն կնոջ հետ շատ հազվադեպ է լուսանկարներ հրապարակում։
Իսկ Էդգարի կինը՝ Լուսինեն նաև մոդել է ու շատ ակտիվ բլոգեր, ով Ինստագրամոմ ունի 43 հազար հետևորդ։ Լուսինեն վերջերս ներկայացնում է ինչ որ խանութի hագուստի տեսականին։
Սակայն հրապարակած լուսանկարներում նրա կրած հագուստը շատ կիպ է ու ընդգծում է մոդելի ողջ կառուցվածքը,- հայտնում է starnews-ը:
Եվ միանգամային զարմանալի է, թե նրա ամուսինը ինչպես է թույլ տալիս հատկապես այս լուսանկարների հրապարակումը։