Կառլենչի՛կ, հայաթ չիշշշշշնես, մինչև հասնեմ, ասում եմ հացավորվի, հայերենդ էլ կանես, գալու եմ ստուգեմ։
Կողքս առոք-փառոք նստած 40-ին մոտ մի կին ուշադրությունս նախ գրավեց եղունգների եռագույն լաքով, մտքումս «Կարմիր-կապույտ-ծիրանագույն»-ն էի երգում ակամա, երբ հեռախոսը զանգեց, իմ չէ, նրա՛ հեռախոսը։
Հիմա էլ ուշադրությունս տարավ որպես զանգ ընտրված երաժշտությունը՝ հիմնը հայոց։ Մտածում եմ «ալո»-ի կամ «այո»-ի փոխարեն երևի կասի Որմիզդուխտը լսում է, բայց զանգողը չգիտեմ՝ ինչ է հարցնում, կարևոր էլ չէ դա, տիկինը պատասխանում է.
– Մարշրուտնու մեջ լռված եմ, քո մոտ ի՞շշշ կա, տոշշշնիյա՞ սաղ, հացավորվե՞լ ես։ Հիմնը մի կողմ, հիմնահատակ պապանձվում ենք բոլորս։ Չէ՛, բան չեմ ասում ես, լեզու է, ժարգոն, լեզվական համեմունք ի վերջո, ու «դաժե» նորմալ է, որ երբեմն-երբեմն ըստ հարկի կիրառվի ժարգոնային կամ օտար բառն ու արտահայտությունը, բայց սոսկալին գիտեք ո՞րն է, զանգողը երեխան է, դպրոցահասակ երեխան, ում տիկինը, որպես մայր անգամ հեռախոսով սաստում-դաստիարակում է.
– Կառլենչի՛կ, հայաթ չիշշշշշնես, մինչև հասնեմ, ասում եմ հացավորվի, հայերենդ էլ կանես, գալու եմ ստուգեմ։ Դաաաաա՜, գնալու է ստուգի փաստորեն ու հենց հայերենը, գրողը տանի։
Հ.Գ Հացավորվելը չգիտեմ, քիչ ա մնում մարդ լացավորվի