Երեկ մետրոյում պատահական ինձ է մոտենում հպարտ կեցվածքով ու խելացի հայացքով մի երիտասարդ. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը իր էջում նոր գրառում է կատարել.

Երեկ մետրոյում պատահական ինձ է մոտենում հպարտ կեցվածքով ու խելացի հայացքով մի երիտասարդ ու ասում․

— Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, ես Հայկն եմ։

— Ո՞ր Հայկը,-հարցնում եմ ես։

— Հայելու դավաճանական արարքի դեմ ակցիա արած խմբից,-հիշեցրեց նա։-Ասուլիսից ենք գալիս։

Կարճ զրույց, որի ընթացքում Հայկը հիմնավորեց, թե ինչու են դա արել, ու բաժանվեցինք։

Ու ասեմ ձեզ՝ անպատկերացնելի լավ տպավորություն թողած մի երիտասարդ, որի վրայից հպարտությունը թափում էր։ Անչափ տպավորված էի։

Որքան էլ կողմ չեմ ՀԿ-ների ու լրատվամիջոցների դեմ ակցիաների, այս տղաները չեն կարող անցնել որևէ հոդվածով, որովհետև նրանց լսելուց հետո դավաճանության հոդված պետք է դրվի Հայելու վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES