«Երբե՛ք մի վիճեք հիմարների հետ. դուք կիջնեք նրանց մակարդակին, որտեղ նրանք կոչնչացնեն ձեզ իրենց փորձով». Մարկ Տվենի ամենասարկաստիկ 20 մտքերը ճիշտ ապրելու մասին

Մարկ Տվենը ոչ միայն բոլոր ժամանակների հանճարեղ գրող է, այլ նաև սարկաստիկ ու անփոխարինելի մտքերի հեղինակ։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա ամենասարկաստիկ 20 մտքերին, որոնք կօգնեն ձեզ ճիշտ ապրել։

1. Առողջությունը պահպանելու միակ միջոցը՝ ուտել այն, ինչ չես ուզում, խմել այն, ինչ չես սիրում, և անել այն, ինչ չես հավանում։

2. Լավ ընկերներ, լավ գրքեր ու քնած խիղճ. այսպիսին է իդեալական կյանքը։

3. Հոռետեսությունն ուղղակի բառ է, որով թույլ նյարդերով մարդիկ անվանում են իմաստությունը։

4. Որպեսզի երջանիկ լինես, պետք է ապրես քո սեփական դրախտում։ Ինչպե՞ս կարող է մեկ դրախտը բավարարել բոլորին։

5. Երբ խոստում ես տալիս, որ ինչ-որ բան երբեք չես անելու, միանգամից ուզում ես դա անել։

6. Ամառը սեզոն է, երբ չափազանց շոգ է՝ անելու համար այն ամենն, ինչ չես արել ձմռանը, քանի որ չափազանց ցուրտ էր։

7. Ավելի զզվելի բան չկա աշխարհում, քան մարդու լավ օրինակը։

8. Շատ լավ է, որ Ամերիկան հայտնագործեցին, բայց ավելի լավ կլիներ, եթե Կոլումբոսն ուղղակի անցներ նրա կողքով։

9. Կնճիռները պետք է միայն ցույց տան այն տեղերը, որոնք ժամանակին ժպիտներ են եղել։

10. Մենակության վատագույն տեսակը, երբ մարդն անհարմար է զգում իրեն անգամ ինքն իր հետ։

11. Տարին մի անգամ բախտը թակում է յուրաքանչյուրի դուռը, ուղղակի այդ ժամանակ այդ մեկը նստած է լինում գարեջրատանը ու նույնիսկ չի էլ լսում թակոցը։

12. 50 մարդ կարող է ավանակ լինել՝ չլինելով լավատես, սակայն բոլոր լավատեսներն անխտիր ավանակներ են։

13. Մեզ դուր են գալիս մարդիկ, ովքեր ասում են մեզ այն, ինչ մտածում են՝ պայմանով, որ մտածում են նույնն, ինչ մենք։

14. Չկա ավելի խղճալի տեսարան, քան մարդն, ով բացատրում է իր իսկ կատակը։

15. Լավ մարդ լինելն այնքան է ձանձրացնում մարդուն։

16. Երբ դու ու կինդ համաձայնության չեք գալիս որևէ հարցի շուրջ, դուք վարվում եք այնպես, ինչպես ուզում է ձեր կինը։ Կանայք դա անվանում են կոմպրոմիս։

17. Ես երբեք թույլ չեմ տալիս, որ դպրոցը խառնվի իմ կրթությանը։

18. Մի՛ հետաձգեք գործը վաղվան, եթե կարող եք այն հետաձգել վաղը չէ մյուս օրվան։

19. Երբե՛ք մի վիճեք հիմարների հետ։ Դուք կիջնեք նրանց մակարդակին, որտեղ նրանք կոչնչացնեն ձեզ իրենց փորձով։

20. Ապրե՛ք այնպես, որ անգամ գերեզմանափորը ափսոսա ու տխրի ձեր մահվան լուրը լսելուց հետո։

Աղբյուր՝ Blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES