Ես կլինեմ այն ՀԱՅ ՄԱՅՐԸ, ում պայքարը կտա ՀԱՅ ազգի համար ցանկալի արդյունք… մահացած նորածնի գտնվելու վայրի մասին դեռ լռում են…
Դեռ լուր չունեմ … ռազմիկ աշոտիչ բռնվի ։ Քեզ ու քո վիռուսներին թաղելու եմ քո բերած վաննայի մեջ ։
Այս մասին Ֆեյսբուքան իր էջում գրել է օրեր առաջ Հանրապետական ծննդատանը մահացած նորածնի մայրը, որը մինչ օրս երեխայի գտնվելու մասին նորություն չունի:
Ես կլինեմ այն ՀԱՅ ՄԱՅՐԸ , ում պայքարը կտա ՀԱՅ ազգի համար ցանկալի արդյունք…
Ժողովուրդ չվախենաք ,եթե ասելիք ունեք ,ապա ասեք ։ Եթե անելիք ունեք ,ապա արեք ։ Ոչ մի ոլորտի մաֆիայի պարագլուխ չպիտի գործի մեր սբ Հայրենիքում ։
Նշենք, որ պարզվում է նմանատիպ դեպքեր եղել են նաև նախկինում, սակայն ոչ ոք չի համարձակվել այսպիսի աղմուկ բարձրացնել, իսկ Հայկուհին վճռական է տրամադրված գործը վերջնականապես բացահայտելու համար: