«Ես լացել եմ երկու օր, բայց վիրավորված չեմ վրացիներից». Արմինե Հարությունյան

Արդեն հայտնել էինք, որ Mercedes Benz Fashion Week 2019-ի շրջանակում Delmod նորաձևության բուտիկի ցուցադրությանը մասնակցել է հայ նորահայտ մոդել Արմինե Հարությունյանը:

Սեպտեմբերին Gucci-ի ցուցադրությանը հայ մոդելի մասնակցությունը մեծ քննարկումների առարկա դարձավ սոցիալական ցանցերում:

23-ամյա Արմինեն «Sova News»-ին տված հարցազրույցում նշել է, որ սկզբից շատ է մտահոգվել, թե ինչ քննարկումներ կլինեն համացանցում այս անգամ.

«Ինձ համար դժվար էր հաղթահարել այդ ամենը: Ես չէի սպասում նման ուշադրության: Ես լացել եմ երկու օր»,- խոստովանել է Արմինեն:

Հարցին, թե վիրավորվա՞ծ է վրացիներից, Արմինեն պատասխանել է.

«Ոչ, ես շատ անգամ եմ ասել, որ սիրում եմ Վրաստանը: Այստեղ ես շատ ընկերներ ունեմ: Բոլորն ունեն իրենց կարծիքը, որը կարող են բարձրաձայնել»:

Նա նշել է, որ ինչ-որ մի շրջանում նա որոշել է այլ կերպ մտածել.

«Դադարեցի կարդալ համացանցում տարածված մեկնաբանություններն իմ հասցեին և շարունակեցի ապրել իմ սովորական կյանքով: Բացի այդ, ինձ շատ օգնեց իմ ընկերների և հարազատների աջակցությունը»,- ընգծել է մոդելը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES