Ես առաջին անգամ եմ այս ամենի մասին խոսում… Մեկ օր եկեք ու պատասխանեք մորս հարցերին… Ոչ մեկ չի կարող հասկանալ, որ ապրելուդ տակ խնամքով թաքցնում ես չապրելդ…

Նանե Արզումանյանը գրել է. Ոչ մեկ չի կարող հասկանալ, որ ապրելուդ տակ խնամքով թաքցնում ես չապրելդ… Ոչ մեկ երբեք չի հասկանա՝ ինչ կարող ես թաքցնել նկարած ժպիտի տակ… Ոչ մի կո րուստ չունեցող երբեք չի գիտակցի, թե ինչպես կարող ես այնքան ուժ գտնել, որ հերթով շարունակես խոսել բոլոր Տղերքի մասին… Պատ երազմից հետո ունեի նպատակ, որ պետք է հնարավոր ամեն ջանք գործադրեմ և կարողանամ օգնել նահատակված Տղաների ընտանիքներին։ Աստծո կամքով իմ հաղորդման կողքին կանգնեցին մարդիկ, որոնք օգնեցին այս ամեն ինչը իրականացնել։ Հայրիկիս հետ հասել ենք տարբեր մարզեր՝ Արմավիրից մինչև Սյունիք ու հետո Արցախ։ Կարողացել եմ օգնել մոտավորապես յոթանասուն ընտանիքի, գուցե չնչին

գումարով(յուրաքանչյուրին 500, 400, 300, 200 դոլար) ուզում էի, որ գոնե մի խնդիր լուծում ունենար։ Այժմ էլ, երբ գիտեմ, որ պետության կողմից տրամադրվող գումարը շատ ընտանիքների համար խնդիր է(սկսած իմ ընտանիքից),քանզի կանխավճարի համար նախատեսվածը չի հերիքում, փորձում եմ նորից, տարբեր մարդկանց դիմելով, գոնե մի քանի ընտանիքների աջակցել։ Ես 1-ին անգամ եմ այս ամենի մասին խոսում, սակայն երբ հրապարակումներ եք անում իմ առօրյայի վերաբերյալ, ապա ուղղակի խնդրանք՝ մեկ օր եկեք ու զուգահեռ քայլեք։ Մեկ օր եկեք ու պատասխանեք մորս հարցերին, երբ գիտեր, որ միայնակ եմ եղել բոլոր դ իшհեր ձարաններում ու ամեն օր միամտաբար հարցնում է՝ եղբորդ դեմքն ամբողջական էր չէ՞, տեսել ես չէ՞…Մեկ օր ապրեք իմ

փոխարեն ու պարզապես փորձեք մի հարցով օգտակար լինել քսաներեք տարի առաջնագիծ հսկած հրամանատարի ավագ որդուն, ով այժմ Արցախի դիրքերում է։ Մեկ օր եկեք և տեսեք, թե ինչպես է Եղբորիցս հետո նրա տասնվեց տարեկան որդին հացի խնդիր լուծում՝ արթնանալով առավոտյան 5-ին ու աշխատանքի անցնելով։ Եկեք ու պատասխանեք Եղբորս փոքրի հարցերին և շարունակեք ապրել…

Իհարկե, չեք անի և կխոսեք ար յան վաճառքից ամենասրբապ իղծ կերպով։ Բնականաբար, չեք անի ու կշարունակեք ձեր ստոր արարքները, քանի որ չեք մարսում տեսանյութի պատմությունը։ Պատ երազմից հետո քն նադատել եմ բոլորին, քանի որ ունեցել եմ ու ունեմ դրա իրավունքը, սակայն մի անգամ գործող իշխանության կողմից չեմ թի րախավորվել ու հш րձակման են թարկվել։ Հայտնի տեսանյութից հետո

մինչ օրս սպա ռնալիքները և թի րախավորումը շարունակվում են…Եզրահանգեք՝ ով ինչի համար է անում.. Բնականաբար, սա ձեզ հետաքրքիր չէ ու շարունակում եք հետևել իմ ցանկացած գործողության։ Շարունակում եք դա տել ձեր հոգուն բնորոշ թույնով։ Շարունակում եք իմ ու Մարիամի ցանկացած գործողություն մի քանի օր քն նարկել և ապրել դրանով։ Ձեզ երբեք չի կարող հետաքրքրել, թե

ինչպես կարող են պարզապես երկու հայուհիներ (անկախ նրանից ով ում աղջիկն է)ժամերով նստել ու լացել, սակայն ժպտալ հետո, ձեզ հետաքրքիր է այն, թե ոնց եմ ես շարունակում ոտքի կանգնած մնալ… Ի դեպ, ար յան վաճառքի մասին խոսողներ, դուք Աստված ունե՞ք կամ երբ հրապարակում եք անում՝ հետո ձեր տերերի շպր տած աշխատավարձով ուրախանու՞մ եք։ Հետո գնու՞մ եք Եռաբլուր և չե՞ք սա րսափում….

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES