Դպրոցից լսվում է ուսուցչի բղավոցը՝ «Դու էնքան թասիբ չունես, որ չես կարում 5 նախադասություն անգիր անես». Արայիկ Հարությունյան, հնարավո՞ր է էդ «թասիբով մանկավարժներին» բացատրել, որ…

Դպրոցից լսվում է ուսուցչի բղավոցը՝ «Դու էնքան թասիբ չունես, որ չես կարում 5 նախադասություն անգիր անես». Արայիկ Հարությունյան, հնարավո՞ր է էդ «թասիբով մանկավարժներին» բացատրել, որ…

Գարեգին Հովսեփյան 20 հասեցում գտնվող դպրոցից լսվում է ուսուցչի բղավոցը՝ «Դու էնքան թասիբ չունես, որ չես կարում 5 նախադասություն անգիր անես».

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Սիրանուշ Եղիազարյանը:

Arayik Harutyunyan, հնարավո՞ր է էդ «թասիբով մանկավարժներին» բացատրել, որ փոխեն իրենց մոտեցումը, հասկանան, որ սա աշակերտի հետ հաղորդակցվելու խելամիտ ձեւ չէ, որ մանկավարժն իրավունք չունի վիրավորել աշակերտին, այն էլ՝ դասընկերների ներկայությամբ, որ այս կերպ երբեք չի կարելի և հնարավոր չէ «ստիպել» աշակերտին ինչ-որ բան սովորել:

Առհասարակ, ստիպելով ու անգիր անելով չեն սովորում, անգիրի մեխանիզմն է պատճառը, որ կրթությունը որակազրկվում է…

Ու չասեք, թե այլ կերպ հնարավոր չէ. 1 տարի դասավանդել եմ Tumo Center for Creative Technologies-ում, 1 դասաժամի ընթացքում 60-ից ավել՝ տարբեր տարիքային խմբերի, զարգացվածության ու կարողությունների տեր ուսանողների հետ շփվել, ու անգամ ամենածույլ ուսանողը գործի է դրել իր բոլոր ջանքերը՝ իր իսկ կամքով ձգտելով ունենալ լավագույն արդյունքը:

Ի դեպ, ամեն մակարդակի սկզբում մեզանից հսկայական աշխատանք էր պահանջվում՝ ուսանողին բացատրելու համար, որ դասընթացավարից վախենալ պետք չէ, որ սխալի համար, որ ոչ ոք իր վրա չի «ջղայնանալու»…

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES