Դմիտրի Մեդվեդևի որդին հանդիպում է հայուհու հետ. տեսեք, թե ով է նա. ՖՈՏՈՇԱՐՔ

Ռուսական «403 press» Telegram ալիքը մանրամասներ է ներկայացրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու` Իլյա Մեդվեդևի անձնական կյանքի մասին:

Ըստ ալիքի, Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի համալսարանի Ասիայի ու Աֆրիկայի երկրների ֆակուլտետի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, ում նա արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամներին:

«Վարչապետի որդին առնվազն մեկ տարի առաջ իր սիրելիին ծանոթացրել է մայրիկի` Սվետլանայի հետ: Նրանք երեքով ներկա են գտնվել սեպտեմբերին Սոչիում կայացած «Նոր ալիք» երաժշտական փառատոնին»,- հայտնում է լրատվամիջոցը:

Նշվում է, որ Յանա Գրիգորյանը մասնակցել է համալսարանում հայոց գրերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Յանան ազդեցիկ հարազատներ կարծես թե չունի: Մոսկվայում գրանցված է Օրեխովո-Բորիսովո քաղաքի մի փոքրիկ բնակարանում: Սովորում է Մոսկվայի պետական համալսարանի ասիական և աֆրիկյան երկրների ինստիտուտում: Ակտիվորեն օգտվում է կրթաթոշակից:

Նրա դիպլոմային աշխատանքի թեման է՝ «Կենտրոնական իրանական փոխառված բառապաշարի խնդիրը հայոց լեզվում»: Բացի այդ Յանան մասնակցում է նաև համալսարանի պատերի ներքո անցկացվող հայերեն գրերին նվիրված միջոցառումներին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES