Դե լավ ա արել Նիկոլը, որ 400000 դոլարանոց չարտեր ա վերցրել. Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախորդ ստատուսիս տակ հայտվել են նիկոլապաշտ ֆեյքեր, պողոսներ ու պողոսուհիներ, որոնք հերթական եզ թեզն են բրթում: Եթե պարզ, ապա էդ թեզը հետևյալն է. դե լավ ա արել Նիկոլը, որ 400000 դոլարամոց չաթեր ա վերցրել:

Քանի որ նման եզ թեզ տանողները շատ են, ընդհանրացված պատասխանեմ այնպես, ինչպես պատասխանեցի մի պողոսի.

Պետք է լինես կամ անուղեղ ոչխար, կամ Նիկոլի անսկզբունք ստրուկ, որպեսզի հայտարարես, որ Նիկոլը լավ է արել, որ ուղևորության վրա ծախսել է 10 անգամ շատ բյուջետային միջոց, քան կարող էր: Եթե դու անում ես այդ պնդումը, բարի եղի ու նաև ասա, թե հիմա դու ո՞ր մեկն ես` անուղեղ ոչխա՞ր, թե՞ Նիկոլի անսկզբունք ստրուկ»։

Հիշեցնենք, որ դրանից առաջ նա գրել էր.

«Գժուկնե՛ր ու ոչ այնքան գժուկնե՛ր, երեկ բոլորդ տեսաք, որ Նոլիկը Գյումրիից թռավ Լոս, բայց ոչ մեկիդ չզարմացրե՞ց, որ այս անգամ ռազմահայրենասիրական-պոպուլիստական լուսանկարներ չհրապարակվեցին, թե ինչպես է ինքը ու հետի 14 հոգին հերոսաբար թռնում էկոնոմ դասով։

Նման լուսանկարներ չկան ու չեն լինի, որովհետև նոլիկենք, ըստ օդում կախված խոսակցությունների, թռել են չարթերով, ընդ որում՝ շատ թանկ չարթերով։ Երկու իրար հետ որևէ կապ չունեցող աղբյուրից ինձ էսօր ասել են, որ էդ վոյաժը բյուջեի վրա արժեցել է ոչ ավել, ոչ պակաս՝ 400․000 դոլար։

Հասկանո՞ւմ եք, ժողովրդի իշխանության թավշյա հետույքները գնալով ավելի բծախնդիր են դառնում կոմֆորտի հարցում ու էլ չեն կարող իրենց թույլ տալ սովորական մարդկանց պես սովորական ինքնաթիռներով թռնել։ Ի դեպ, Գյումրիից ուղիղ ԱՄՆ չվերթ չկա, նրանք Եվրոպայով են ԱՄՆ հասնելու ու այն հանգամանքը, որ լրագրողներ են գործուղվել հետները, դեռ ոչինչ չի նշանակում։ Հո Ազատություն ռադիոկայանը չի՞ ներկայացնելու իրողությունը, որ Նոլիկի վոյաժների ծախսերը գնալով ավելի շատ նոլիկներ են հաշվում։

Բայց դուք, սիրելի գժուկնե՛ր ու ոչ այնքան գժուկնե՛ր, մի շեղվեք ու ոչխար պահեք։

Հ․Գ․ Կանխազգալով որոշ տխմար առարկություններ, ասեմ․․․

— Այո՛, ես Սերժիի Ժամանակ էլ էի սենց անհարկի ծախսերի մասին խոսում

— Ո՛չ, դա նորմալ պրակտիկա չէ ու օրինակ Սինգապուրի վարչապետն ու նախարարները, որոնք մի քանի օրից գալու են ՀՀ, գալու են սովորական չվերթով։»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES