Դեղորայքի ցանկ. Այս դեղամիջոցները շատերն են ընդունում, սակայն դրանք կարող են մեծ վնաս հասցնել առողջությանը

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է հայտնի դեղորայքը, որը կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս ստամոքսի ցավի ժամանակ հաճախ ընդունում են այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են «Օմեպրազոլը» և «Պանտոպրազոլը»: Սակայն շատերը «հին սովորության համաձայն», օգտագործում են «Ռանիտիդին»՝ «Ազանտակ» կամ «Զանտակ»։

Հայտնի դեղամիջոցը կարող է վտանգավոր լինել առողջության համար
«Գիտե՞ք, որ 2020 թվականի ապրիլից Ամերիկայում և Եվրոպայում այդ դեղամիջոցը («Ռանիտիդին») շրջանառությունից հանվել է՝ դրանում նիտրոզոդիմեթիլամինի (պոտենցիալ քաղցկեղածին) բարձր պարունակության պատճառով։ Մենք պետք է այդ մասին գոնե տեղեկացված լինենք»,- գրել է բժիշկն իր Telegram-ալիքում։
Դեղերի որակի եվրոպական վարչությունը (EDQM) 2019 թվականի սեպտեմբերի 23-ին դադարեցրել է ռանիտիդինի հիդրոքլորիդի սերտիֆիկատի գործողությունը:

Այսօրվանից կարելի է անձնական օգտագործման համար մինչև 5 անուն դեղ ներմուծել ՀՀ

Ապա դեղորայքը հետ են կանչել Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Հունգարիայի, Դանիայի, Կանադայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի և Սինգապուրի իշխանություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES