Դդմիկի մարինադ՝ ձմռան համար․․․ 20 բանկա պատրաստում եմ, էլի քիչ է լինում

Փակոցը ստացվում է ախորժելի, անուշաբույր, պահպանում է թարմ բանջարեղենի համը։ Դդմիկը ստացվում է խրթխրթան ու չափազանց համեղ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • դդմիկ, գազար, սոխ
  • կանաչի՝ ըստ ճաշակի
  • հաղարջի, ծովաբողկի տերևներ
  • հատիկավոր պղպեղ՝ յուր․ բանկայի մեջ 5 հատ
  • սխտոր՝ 2 պճեղ յուր․ բանկայի մեջ
  • հատիկավոր մանանեխ՝ յուր․ բանկայի մեջ 1թ․գ․
  • շաքարավազ, աղ՝ 1-ական ճ․գ․
  • քացախ  9 %՝ 1ճ․գ․ յուր․ բանկայի մեջ

Պատրաստման եղանակ․

Դդմիկն ու գազարը, նաև սոխը կլոր կտրատել։ Ցանկության դեպքում կարող եք օգտագործել որևէ գեղեցիկ ֆորմա կտրատելու համար, որը օրիգինալ տեսք կհաղորդի փակոցին։

Ամբողջ կանաչին լվանալ և դասավորել բանկաների մեջ՝ համեմունքների, սխտորի հետ միասին։

Բանկաների մեջ դասավորել կտրատած բանջարեղենը։

Եռման ջուր լցնել, ծածկել կափարիչով և թողնել 15 րոպե։

Ջուրը դատարկել և նորը  լցնել, այս անգամ թողնել 10 րոպե։

Բանկաների ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ ու շաքարավազ, հասցնել եռման աստիճանի։

Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել քացախ, նաև եռման մարինադ։ Փակել կափարիչներով։

Շուռ տալ ու պահել ծածկոցով փաթաթած վիճակում՝ մինչ լիարժեք սառելը։

Հետո պահել մութ տեղում։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES