Դափնու տերևի կիրառումը
Դափնու տերևը դասական համեմունք է, որը տնային տնտեսուհիները օգտագործում են սննդի մեջ: Բայց համային որակը լավացնելուց բացի, այդ բույսը հանդիսանում է նաև օգտակար միջոց:
Դափնու ծառը իսկական բուժիչ բույս է, որը հեռավոր ժամանակներից կիրառել են, տարբեր հիվանդությունների բուժման համար: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր դափնու օգտագործման և դրա առավելությունների մասին:
Դափնու օգտակար հատկությունները
Եթերայուղերը, որոնք պարունակվում են դափնու տերևի մեջ, ունեն հակասեպտիկ և հակաբակտերիալ հատկություններ: Դրանցից ստացված թուրմերը կարող են օգտագործել շնչառական ուղիների հիվանդության դեպքում, հազի, մարսողական համակարգի խնդիրների, բերանի խոռոչի բորբոքումների և կոկորդի ցավերի համար: Եթե ձեզ մոտ ստոմատիտ կա, պարզապես մի քանի րոպե ծամեք տերևը:
Շնորհիվ իր ախտահանող հատկության, դափնին լավ է օգնում մաշկային հիվանդությունների դեմ: Դրա ախտահանումը արագ վերացնում է էկզեման և թեթևացնում բորբոքումները: Համեմունքը նաև օգնում է սիրտ-անոթային համակարգի բնականոն աշխատանքին:
Ինչի՞ հետ է համադրվում
Հնում դափնու տերևը օգտագործել են միայն աղանդեր պատրաստելու համար: Այժմ այն համեմունք է, որն ավելացնում են առաջին ուտեստին, մսեղենին կամ ձկանը:
Դափնու տերևը կարևոր դեր է խաղում պահածոյացման մեջ, քանի որ դրա հակասեպտիկ հատկություններն օգնում են երկար պահպանել ձեր պահածոն: Այս համեմունքով աղ դրած ձուկը չեզոքացնում է մթերքի օքսիդացումը և ապահովում է թարմությունը:
Ինչպե՞ս ճիշտ օգտագործել
Դափնու համային որակը փոխվում է կախված նրանից, թե ինչքան ժամանակ է այն գտնվում ուտեստի մեջ: Բացի հաճելի բույրից և համից, համեմունքն ունի նաև դառնություն, ինչը ժամանակի ընթացքում բացահայտվում է: Որպեսզի խուսափենք դրանից, դափնու տերևն անհրաժեշտ է ավելացնել ուտեստի պատրաստման ավարտից մի քանի րոպե առաջ:
Առաջին ուտեստի համար 5 րոպե առաջ, մսի և բանջարեղենի համար 10 րոպե առաջ: Ուտեստի պատրաստման ավարտին մաքրեք տերևը: Համի ուժեղացման համար անհրաժեշտ է կրկնապատկել տերևների քանակը, բայց ուտեստի մեջ թողնել 2 անգամ ավելի քիչ:
Մենք սովոր ենք տերևը տեսնել միայն որպես համեմունք, բայց դրա բուժիչ հատկությունները պարզապես հսկայական են, և դրա հետ շատ դեղեր կարելի է փոխարինել: Դժվար է գտնել համեմունք այդպիսի հզոր բուժիչ ազդեցությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»-ը