Գիտնականները պարզել են, թե ինչպիսի ազդեցություն ունի կնոջ օրգանիզմի վրա 35 տարեկանից հետո հղիությունը

Աշխարհի գիտնականները  մինչ այժմ քննարկում են այն հարցը, թե որ տարիքում է ճիշտ մայրանալ: Մի մասը  գտնում է, որ հասուն տարիքում կինը ավելի ապահովված  ու կազմակերպված է, մյուսները համարում են, որ 30-ից հետո հղիանալը վտանգավոր է  ինչպես մոր, այնպես էլ երեխայի առողջության համար: Ինչ  էլ որ  լինի՝ ուշ ծննդաբերությունը ունի իր առավելությունները:

Նոր հետազոտություններից պարզվել է, որ 35 տարեկանից հետո ծննդաբերությունը լավացնում ե կնոջ ծերության ժամանակ գլխուղեղի այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են լսողությունը, տեսողությունը, ուշադրությունը և այլն

Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի մասնագետները  հետազոտլ են 830 կնոջ մենոպաուզայից հետո և հայտնաբերել են, որ ուշ հղիությունը  և 10 տարի տևողությամբ  հորմոնային կոնտացեպցիաների ընունումը  դրական ազդեցություն են թողնում կանանց հիշողության և  մտածելու արագության վրա:

Իհարկե գիտնականները խորհուրդ չեն տալիս ընտանիք կազմելու համար սպասել 35 տարի: Խոսքը ոչ թե  առաջին երեխայի, այլ վերջին  ծննդաբերության մասին է:Բացի այդ  կոնտրացեպտիվների երկարաժամանակյան ընդունումը և մինստրուացիայի վաղաժամկետ սկսումը նույնպես բարերար ազդեցություն ունեն հասուն տարիքում կնոջ  գլխուղեղի նշված ֆունկցիաների համար:

Դա կնոջ օրգանիզմի վրա հղիության  երկարաժամկետ ազդեցության առաջին հետազոտությունն էր: Մինչ այդ գիտնականները ուղղակի հետազոտում էին հղիության տնթացքում կնոջ օրգանիզմում փոփոխությունները:

Քանի որ ֆիզիոլոգիական փոփոխությունները, հոգեկան-սոցիոլոգիական  ազդեցությունները և սթրեսը նշանակալի ազդեցություն են թողնում  կնոջ լսողության, տեսողության , մտածելու արագության և այլ ֆունկցիաների վրա, նախկին հետազոտությունների արդյունքները հաջախ հակառակ էին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES