Բնավորության ի՞նչ գծերի մասին է խոսում ծննդյան տարեթիվը

Ինչպե՞ս իմանալ բնավորության մասին ծննդյան տարեթվի միջոցով

Ինչպես գիտենք, ծննդյան տարեթիվը կարևոր դեր է խաղում մեր կյանքում: Բայց, ինչպես, պարզվեց, ամենակարևորը վերջին թիվն է։ Դրա շնորհիվ կարող ենք՝ բնության որ տարրին ես պատկանում, իսկ դրանից կախված են քո բնավորության շատ գծեր։

Բնավորությունն ըստ ծննդյան տարեթվի

0 և 1 — Մետաղ

Այս տարրին պատկանող մարդիկ ուժեղ բնավորության և կամքի տեր են։ Նրանք անկախ են, սկզբունքային և զուսպ։ Միշտ ունեն հստակ նպատակ, որից ոչ մի դեպքում չեն հրաժարվի և ոչնչի առաջ կանգ չեն առնի։ Իսկ ընդհանուր առմամբ նրանց կյանքը հագեցած և ներդաշնակ է։

2 և 3 — Ջուր

Այս անհատականություններն առանձնանում են փափուկ և բարի բնավորությամբ։ Մտածում և կարեկցում են ուրիշներին։ Նրանք լավ  ծնողներ են լինում սովորաբար, բացի այդ նրանք ստեղծարար մարդիկ են , ունեն տաղանդ և արվեստում հաջողակ են լինում։

Հիանալի ընկեր, գործընկեր կարող են լինել, քանի որ անչափ հեշտ է նրանց հետ լեզու գտնելը։

4 և 5 —  Փայտ

Այս տարրին պատկանող մարդիկ ինքնավստահ են։ Նրանց կյանքը վայրկյան առ վայրկյան պլանավորված է, անընդհատ ինչ-որ բանով զբաղված են։ Ցանկանում են տեսնել ամենն, ինչ հնարավոր է, ցանկանում են լինել աշխարհի բոլոր անկյուններում։

Այս մարդկանց երբեք էգոիստ չես անվանի։ Հանուն ընկերների և մոտ մարդկանց նրանք ամեն ինչի պատրաստ են։ Նրանց երազանքը միշտ դեպի առաջ է տանում, սակայն, ընտրություն կատարելիս, մոտ և սիրելի մարդկանց համեմատության մեջ չեն դնում երազանքի հետ և դրա պատճառով շատ անգամներ տուժում են։

6 և 7 – Կրակ

Կրակոտ մարդիկ։ Նրանց էներգիային կնախանձի յուրաքանչյուրը, այն ուղղակի անսպառ է։ Այսպիսի մարդկանց միշտ ձգում են արկածները, անընդհատ ձգտում են նորին և առեղծվածայինին։ Այս մարդիկ նաև տաքարյուն են և փոփոխական։ Արագ որոշումները և չմտածված խոսքերը նրանց ամենամեծ խնդիրն են։

Հաճախ շուտ զոհ են դառնում իրենց բռնկվածության պատճառով։ Բայց նրանք ի ծնե առաջնորդ են, նրանց հետևից կգնա ամբոխը։ Հենց այսպիսի մարդիկ են հասնում բարձրունքների և իրականացնում հեղափոխություններ։

Ինչպիսին էլ նրանք լինեն, հնարավոր չէ չսիրել  նրանց։

8 — 9 — Հող

Ամբիցիոզ և հուսալի մարդիկ են: Նրանց յուրաքանչյուր որոշում ուշադիր երկար մտածված և կշռադատված է, նրանք երբեք վայրկյանական որոշումներչեն կայացնում։ Դրա պատճառով շատ ուրախ պահերից կարող են զրկվել, բայց դժվարությունների քիչ են հանդիպում։ Նրանց վախեցնում է անհայտությունը՝ ամեն բան պետք է շարժվի ըստ իրենց կազմած պլանի

Մեր բնավորությունը կանխորոշված է բազմաթիվ գործոններով ՝ կախված այն բանից, թե երբ ենք ծնվել, որն է մեր կենդանակերպի նշանը և ո՞ր տարրն է մեզ պաշտպանում: Դրանից շատ բան կախված է, ներառյալ մեր ճակատագիրը:

Իսկ ո՞ր տարրին ես պատկանում դու․․․

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES